Jump to content

Ատոկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image
Ատոկոս
Image
Տեսակկղզի
ԵրկիրImage Հունաստան
Վարչատարածքային միավորIthaca Municipality? և Commune of Ithaki, Ithaki?
Մասն էՀոնիական կղզիներ
Երկարություն4 կմ
Լայնություն1,5 կմ
Մակերես4,5 կմ²
Բնակչություն0 մարդ (2021)
Քարտեզ
Քարտեզ
38°29′10″N 20°48′50″E / 38.486°N 20.814°E / 38.486; 20.814
Image
Ատոկոսը ընդունում է մաքրասեր մարդկանց

Ատոկոս (հուն․՝ Άτοκος ), հունական անմարդաբնակ կղզի Հոնիական ծովում։ Կղզին մտնում է Իթակե դիմոսի կազմի մեջ։ Մագնատ Պանայոտիս Ցակոսի (հուն․՝ Παναγιώτης Τσάκος ) մասնավոր սեփականությունն է։ 2011 թվականից կղզին համարվում է անմարդաբնակ, սակայն զբոսաշրջիկների մուտքը արգելված չէ[1]։ «Ատակոս» բառը հունարենից բառացի թարգմանած նշանակում է «ծնված աղքատ բուսականությամբ»։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատոկոսը Հոնիական կղզիներից մեկն է։ Կղզու մակերեսը 4,4 քառակուսի կիլոմետր է, ամենաբարձր կետը գտնվում է ծովի մակարդակից 333 մետր բարձրության վրա։ Հոնիական կղզիներից ամենաարևմտյանն է։ Իթակեից գտնվում է 9 կմ հյուսիս-արևելք, իսկ Կաստոսից՝ 8 կմ հարավ-արևմուտք։ Կղզին գտնվում է Իտալիայի Բրինդիզիի և Պելեպոնեսի Պատրասի միջև գլխավոր նավարկելի ջրանցքին մոտ[2][3]։

Կղզին լեռնոտ է, ծովախորշերում մի քանի լողափերով և ժայռոտ ափերում քարանձավերով։ Ատոկոսը այծերի բնակատեղի է[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Detailed census results 2011» (հունարեն). National Statistical Service of Greece. Արխիվացված է օրիգինալից (xls 2,7 MB) 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  2. ↑ Diederik Willemsen (2013 թ․ հունվարի 3). «Kefalonia yacht charters, Ithaca sailing holidays Ionian» (անգլերեն). Sailingissues.com. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
  3. ↑ Dupin de Beyssat Arnaud. «☸ Guide Méditerranée : Echinades islands by those who went there» (անգլերեն). Guidemediterranee.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
  4. ↑ «Atokos Island» (անգլերեն). Guides of Greece. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.