Jump to content

Ժակ Ռոգե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Ռոգե
Jacques Rogge
Image
 
Կրթություն՝ Գենտի համալսարան և Sint-Barbaracollege?
Մասնագիտություն՝ բժիշկ, վիրաբույժ, ռեգբի յունիոն խաղացող և քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի և կաթոլիկություն
Ծննդյան օր մայիսի 2, 1942(1942-05-02)[1][2][3][…]
Ծննդավայր Գենտ, Բելգիա[1][2][4][…]
Վախճանի օր օգոստոսի 29, 2021(2021-08-29)[2][3][5][…] (79 տարեկան)
Վախճանի վայր Դեյնզե, Գենտ, Արևելյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա[6]
Քաղաքացիություն Image Բելգիա
Ի ծնե անուն
Jacques Rogge
[7]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Image
Դմիտրի Մեդվեդևը Բարեկամության շքանշան է հանձնել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեին: Մոսկվայի մարզ, Գորկի, 2011 թվականի նոյեմբերի 22

Կոմս Ժակ Ռոգե (հոլ.՝ Jacques Rogge, մայիսի 2, 1942(1942-05-02)[1][2][3][…], Գենտ, Բելգիա[1][2][4][…] - օգոստոսի 29, 2021(2021-08-29)[2][3][5][…], Դեյնզե, Գենտ, Արևելյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա[6]), Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ 2001-2013 թվականներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Ռոգեն ծնվել է Գենտում, ավարտել է Գենտի համալսարանը։ Մասնագիտությամբ օրթոպեդիկ վիրաբույժ է։ Զբաղվել է պրոֆեսիոնալ առագաստային սպորտով, Բելգիայի 16-ակի չեմպիոն է, մասնակցել է 68-րդ, 72-րդ և 76-րդ Ամառային Օլիմպիական խաղերին։ Խաղացել է Բելգիայի ռեգբիի հավաքականի կազմում։

Օլիմպիական շարժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-1992 թվականներին ժակ Ռոգեն եղել է Բելգիայի օլիմպիական կոմիտեի նախագահը և 1989-2001 թվականներին՝ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը։ Այդպիսով, առաջին չորս տարիներին համատեղել է երկու պաշտոնները։ 1991 թվականին դարձել է ՄՕԿ-ի անդամ, իսկ 1998 թվականին դարձել է ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ։

2001 թվականին Մոսկվայում կայացած կոմիտեի նստաշրջանում ընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ՝ հաջորդելով Խ. Ա. Սամարանչին։

Ռոգեի ղեկավարությամբ ՄՕԿ-ը ձգտում էր ավելի շատ հնարավորություններ ստեղծել զարգացող երկրների համար՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի համար քաղաքների առաջադրման գործընթացին։ Նա վստահ էր, որ այս հարցում արդեն տեսանելի ապագայում կարելի է լուրջ արդյունքների հասնել ինչպես պետության օժանդակության, այնպես էլ բուն ՄՕԿ-ի քաղաքականության միջոցով, որը նվազեցնում է երկրի կողմից Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը։

Սոլթ Լեյք Սիթիում 2002 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում Ժ. Ռոգեն դարձել է ՄՕԿ-ի պատմության մեջ առաջին նախագահը, որը հինգաստղանի հյուրանոցում գտնվելու փոխարեն տեղավորվել Է օլիմպիական ավանում, ինչպես դա նախընտրում են ՄՕԿ-ի մյուս անդամները։

2008 թվականին օլիմպիական շարժումն առաջին անգամ խաղեր է անցկացրել Չինաստանում։

Քննադատություն և կարծիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռոգեի նախագահության օրոք անցկացված երեք օլիմպիադաները հիշվել են մեծ դոպինգային և կոռուպցիոն սկանդալներով, որոնք ավարտվել են քրեական գործերով և հրաժարականներով։
  • 2005 թվականի հուլիսին Սինգապուրում կայացած ՄՕԿ-ի 117-րդ նստաշրջանում օլիմպիական մարզաձևերի ցուցակից հանվել են բեյսբոլն ու սոֆթբոլը։ Այս որոշումը կայացվել է 2012 թվականի Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում։ Այնուամենայնիվ, Ռոգեն չի բացառել, որ այս երկու մարզաձևերը կկարողանան վերականգնել իրենց տեղերը պատվավոր Օլիմպիական ցուցակում։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1992 թվականին Բելգիայի Թագավոր Բոդուենը Ժակ Ռոգեին ասպետի կոչման է արժանացրել, 2002 թվականին Ալբերտ 2-րդ թագավորը նրան շնորհել է կոմսի տիտղոս։
  • 2006 թվական – «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի» Մեծ խաչի ասպետ[26]
  • 2006 թվականի հունվարի 10 – «Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի Մեծ խաչի ասպետ[27]
  • 2006 թվականի սեպտեմբերի 29 – Իշխան Յարոսլավ Իմաստուն III աստիճանի շքանշան (Ուկրաինա), «Սպորտի զարգացման և հանրահռչակման գործում ակնառու անձնական ներդրման, Ուկրաինայում օլիմպիական շարժման զարգացմանը նպաստելու համար»[28][29]։
  • 2006 թվական – «Մարզական արժանիքների համար» 1-ին դասի շքանշան (Ռումինիա)[30]։
  • 2008 թվական – Մեծ սպայական խաչ՝ «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվավոր նշանի ոսկե աստղով (Ավստրիա)[31]։
  • 2010 թվականի ապրիլ – Օլիվեր Տամբոյի ընկերների ոսկե շքանշան (ՀԱՀ), «Միջազգային օլիմպիական կոմիտեի միջոցով Հարավային Աֆրիկայում Ապարտեիդի դեմ պայքարում ունեցած բացառիկ ավանդի համար»[32]։
  • 2010 թվականի դեկտեմբերի 16 – «Արժանիքների համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա), «Ուկրաինայում օլիմպիական շարժման զարգացման և հանրահռչակման գործում ակնառու անձնական ներդրման համար»[33]։
  • 2011 թվականի օգոստոսի 25 – Բարեկամության շքանշան (Ռուսաստան), «Ռուսաստանի Դաշնության հետ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար»[34]
  • 2011 թվական – Պատվո լեգեոնի շքանշանի սպա (Ֆրանսիա)[35]
  • 2012 թվական – Օրանսկ Նասաուի շքանշանի Մեծ խաչի ասպետ (Նիդերլանդներ)[36]
  • 2013 թվականի սեպտեմբերի 19 – Լեոպոլդ I շքանշանի Մեծ խաչի ասպետ (Բելգիա)
  • 2014 թվական – Սուրբ Միքայելի և Սուրբ Գեորգիի շքանշանի ասպետ-հրամանատար (Մեծ Բրիտանիա)
  • 2015 թվական – Ադոլֆ Նասաուի շքանշանի Մեծ խաչի ասպետ (Լյուքսեմբուրգ)[36]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  2. 1 2 3 4 5 6 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 3 4 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  5. 1 2 Olympedia — 2006.
  6. 1 2 https://www.nytimes.com/2021/08/30/sports/olympics/jacques-rogge-dead.html
  7. ↑ Deutsche Nationalbibliothek Record #132568292 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. ↑ https://pers.nocnsf.nl/jacques-rogge-commandeur-in-de-orde-van-oranje-nassau/
  9. ↑ https://www.vorsten.nl/vorstenhuizen/luxemburg/henri-geeft-onderscheiding-aan-rogge/
  10. ↑ https://persist.lu/ark:70795/46pjvsv8pr/pages/72/articles/DIVL2154?search=Rogge+adolphe+nassau (գերմ.)
  11. ↑ https://www.iltalehti.fi/ulkomaat/a/2013122317864475
  12. ↑ Voormalig IOC-voorzitter Jacques Rogge is overleden — 2021.
  13. ↑ https://www.president.gov.ua/documents/7972006-4836
  14. ↑ https://zakon.rada.gov.ua/laws/show/1127/2010#Text
  15. ↑ Narodne novine (хорв.) — 2011. — ISSN 1333-5618; 1849-2843
  16. ↑ https://www.lrp.lt/lt/prezidento-veikla/apdovanojimai/apdovanotu-asmenu-duomenu-baze/27252?sqid=8d507c762c7d0ca078de99a16b10c8aebc20ccbb
  17. ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/173931
  18. ↑ https://www.parlament.gv.at/PAKT/VHG/XXIV/AB/AB_10542/imfname_251156.pdf
  19. ↑ https://web.archive.org/web/20140201222817/http://www.thepresidency.gov.za/pebble.asp?relid=7747
  20. ↑ https://web.archive.org/web/20210115183132/https://www.joradp.dz/FTP/JO-ARABE/2007/A2007048.pdf?znjo=48
  21. ↑ http://www.ugent.be/nl/univgent/collecties/archief/geschiedenis/overzichten/eredoctoren.htm#2000%20-%202009
  22. ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
  23. ↑ Tidligere udnævnelser af æresdoktorer
  24. ↑ https://kvab.be/nl/prijzen/gouden-penning
  25. ↑ Olympic Museum-Collar of the Order of Quetzal of Guatemala, awarded to Jacques Rogge, IOC President.
  26. ↑ Cavaliere di Gran Croce Ordine al Merito della Repubblica Italiana Dott. Jacques Rogge (իտալ.)
  27. ↑ Указ Президента Литвы от 10 января 2006 года № 491
  28. ↑ Указ Президента Украины № 797/2006 «О награждении Ж.Рогге орденом князя Ярослава Мудрого»
  29. ↑ Ющенко вручил орден главе МОК
  30. ↑ Cetăţeni români şi străini decoraţi cu Ordinul «Meritul Sportiv»(ռում.)
  31. ↑ Aufstellung aller durch den Bundespräsidenten verliehenen Ehrenzeichen für Verdienste um die Republik Österreich ab 1952 (PDF-Datei; 6,59 MB)
  32. ↑ National Orders awards. April 2010 Արխիվացված 2011-01-04 Wayback Machine (անգլ.)
  33. ↑ Указ Президента Украины № 1127/2010 «О награждении Ж.Рогге орденом „За заслуги“»
  34. ↑ Указ Президента Российской Федерации от 25 августа 2011 года № 1113 «О награждении орденом Дружбы Рогге Ж.»(չաշխատող հղում)
  35. ↑ «Ook Jacques Rogge krijgt Franse eretitel van Sarkozy - HLN.be». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  36. 1 2 «Henri reikt Jacques Rogge Grootkruis uit - Vorsten». Արխիվացված է օրիգինալից 2015-03-26-ին. Վերցված է 2020-10-12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Ռոգե» հոդվածին։