Տեսահոլովակի ռեժիսորը Փոլ Ֆեդորն է, ով մինչ այդ «Capricorn» խմբի համար երգի տեսահոլովակ էր նկարահանել։ Պրեմիերան կայացել է Fuse TV-ի Daily Download ծրագրում։ MTV News-ին տված հարցազրույցում Ջարեդ Լետոն ասել է, որ դրանք «կատաղության առաջին կադրերն են, որոնք դուք կտեսնեք, բայց դրանք պատրաստված են համով։ Մենք դրանով նոր երկիր ենք բացում»։ Տեսահոլովակը նկարահանվել է 2005 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին Հոլիվուդի լքված հյուրանոցում, որտեղ խումբը հանդիպում էր թմրամոլներին ու մարմնավաճառներին, ովքեր ինքնակամ բնակություն էին հաստատել հյուրանոցում։ Ֆեդորը մեկնաբանել է. «Կարծում եմ, սա իմ լավագույն տեսանյութերից մեկն է։ Յուրաքանչյուր կադր կատարյալ է ստացվել։ Յուրաքանչյուր կադրում փնտրեք թաքնված հաղորդագրություն»։ Հոլովակը հաջողությամբ ներկայացվել է Fuse-ում, mtvU-ում, MTV2-ում և MuchMusic-ում։