Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
Image   Օրվա բառ

անձ

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ անձ

վանկեր՝ անձ 

Ստուգաբանություն

Առաջացել է բնիկ հնդեվրոպական ang'hen-՝ «շունչ, անձ» արմատից։ Համեմատել հարավիռլանդերեն angi` «հոտ, բույր» բառի հետ։

Գոյական

  1. մարդ (իբրև անհատ) ◆ Այդ անձը․․․ մի հայացք ձգեց խրճիթի ներսը։ Վրթանես Փափազյան
  2. անձնավորություն ◆ Նա իբրև բարձր պաշտոնական անձ, պետք է բոլորին պատվերներ և հրահանգներ տար։ (Րաֆֆի)
  3. հոգի, մարդ (թվականների հետ)
  4. (հնց․) մարդու մարմինը ◆ Այժմ դու, տեսնելով ինձ անձով փոքրիկ, արհամարհում ես։ (Րաֆֆի)
  5. անձնական դերանունների սեռական հոլովի կամ դիմորոշ հոդերի հետ գործածվում է համապատասխան դերանունների անդրադարձ իմաստով ◆ Անձս (ինքս ինձ) կնվիրաբերեմ այդ գործին։
Հոմանիշներ
  1. անձնավորություն, մարդ, էակ, արարած, ինքնուրույն, ներանձն (հնց․)
  2. հոգի, շունչ, ջան (բրբ․), բերան
Արտահայտություններ
  1. անձը դնել՝ զոհել - իրեն զոհել որևէ նպատակի համար ◆ Դու եթե ամենափոքր ազնվություն ունենայիր, պետք է քո անձն դնեիր նրա տան վրա։ (Րաֆֆի)
  2. գործող անձինք (անձեր) - դրամատիկական ստեղծագործությունների հերոսները
  3. ֆիզիկական անձ (իրավ․) - մարդը որպես իրավունքների ու պարտականությունների կրող
  4. իրավաբանական անձ - հիմնարկություն՝ ձեռնարկություն՝ կազմակերպություն իբրև իրավունքների և պարտականությունների կրող
շարունակել․․․
Image   Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
Image   Քույր նախագծեր

Image Վիքիպեդիա – հանրագիտարան    Image Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան    Image Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ    Image Վիքիլուրեր – ազատ նորություններ    Image Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու    Image Վիքիդարան – ազատ գրադարան    Image Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ    Image Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Image Վիքիցեղեր –    Image Վիքիպահեստ –     Image Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ    Image Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում    Image ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


Image Հարցեր – Օգնություն – Գրանցվել – Խմբագրել այս էջը – Մաքրել քեշը