Jump to content

Լի Շանֆու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Շանֆու
չինարեն՝ 李尚福
Դիմանկար
Ծնվել էփետրվար 1958 (68 տարեկան)
ԾննդավայրՉենդու
ՔաղաքացիությունImage Չինաստան
Մայրենի լեզուչինարեն
ԿրթությունNational University of Defense Technology?
Մասնագիտությունսպա և military flight engineer
Զբաղեցրած պաշտոններMinister of National Defense of the People's Republic of China?, State councillor? և Ազգային Ժողովրդական Կոնգրեսի անդամ
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն[1]
Image Li Shangfu Վիքիպահեստում

Լի Շանֆու (չինարեն՝ 李尚福 , փետրվար 1958, Չենդու), չինացի քաղաքական գործիչ, աերոտիեզերական ինժեներ և Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) գեներալ։ Նա եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարը 2023 թվականի մարտի 12-ից մինչև հոկտեմբերի 24-ը, ինչպես նաև նույն ժամանակահատվածում պետական խորհրդական։

Ավելի վաղ Լի Շանֆուն զբաղեցրել է ՉԺԱԲ-ի ռազմավարական աջակցության ուժերի հրամանատարի տեղակալի և ՉԺԱԲ-ի սպառազինության գլխավոր վարչության հրամանատարի տեղակալի պաշտոնները։

Նա 31 տարի աշխատել է Սիչանի արբանյակների արձակման կենտրոնում, այդ թվում՝ 10 տարի որպես կենտրոնի տնօրեն։

Հետագայում՝ 2017-2022 թվականներին, զբաղեցրել է Չինաստանի կենտրոնական ռազմական խորհուրդի սարքավորումների զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Շանֆուն ծնվել է 1958 թվականի փետրվարին Չենդու քաղաքում, իսկ նրա նախնիների հայրենիքը գտնվում է Սինգո շրջանում։ Նա Լի Շաոչժուի որդին է, որը եղել է Չինաստանի կարմիր բանակի վետերան և ՉԺԱԲ-ի երկաթուղային զորքերի բարձրաստիճան սպա[2]։ Լի Շանֆուն միացել է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակին, երբ 1978 թվականին ընդունվել է Ազգային պաշտպանության տեխնոլոգիական համալսարան։ 1982 թվականին համալսարանն ավարտելուց հետո նա սկսել է աշխատել որպես տեխնիկ Սիչանի արբանյակների արձակման կենտրոնում[3]։

2003 թվականի դեկտեմբերին 45 տարեկան հասակում Լի Շանֆուն նշանակվել է Սիչանի արբանյակների արձակման կենտրոնի տնօրեն (հրամանատար)։ 2006 թվականի հուլիսին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում[4]։ 2016 թվականի օգոստոսին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ 2019 թվականի հուլիսին՝ գեներալի կոչում[5][6][7]։ Սիչանի կենտրոնը ղեկավարելու տասը տարիների ընթացքում Լի Շանֆուն ղեկավարել է մի շարք հրթիռային արձակումներ, այդ թվում՝ «Չանէ-2» լուսնային զոնդի արձակումը 2010 թվականի հոկտեմբերին[8]։

Լի Շանֆուն Սիչանի արբանյակների արձակման կենտրոնում 31 տարի աշխատելուց հետո 2013 թվականին նշանակվել է ՉԺԱԲ-ի սպառազինության գլխավոր վարչության շտաբի պետ՝ փոխարինելով Շան Հունին[9]։

Մեկ տարի անց նա նշանակվել է նույն վարչության տնօրենի տեղակալ։

2016 թվականին Լի Շանֆու-ը նշանակվեց նորաստեղծ ՉԺԱԲ ռազմավարական աջակցության ուժեր-ի հրամանատարի տեղակալ։ Այդ զորքերը պատասխանատու էին կիբերտարածության, տիեզերական և այլ բարձր տեխնոլոգիական ռազմական գործողությունների համար։ Նույն թվականին նրան շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում[10]։

2017 թվականի սեպտեմբերին Լի Շանֆուն նշանակվել է Չինաստանի կենտրոնական ռազմական խորհուրդի սարքավորումների զարգացման բաժնի տնօրեն՝ փոխարինելով Չժան Յուսյաին[11]։ Այդ բաժինը հանդիսացել է նախկին գլխավոր ռազմական վարչության իրավահաջորդը։

2017 թվականի հոկտեմբերին Լի Շանֆուն ընտրվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ գումարման Կենտրոնական կոմիտեի անդամ[12]։ 2022 թվականի հոկտեմբերին նա ընտրվել է Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության 20-րդ Կենտրոնական ռազմական հանձնաժողովի անդամ[13]։

2023 թվականի հունվարի 18-ին Լի Շանֆուն մասնակցել է Կենտրոնական ռազմական խորհրդի պաշտոնների բարձրացման արարողությանը, իսկ նույն տարվա մարտի 12-ին նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդական և ազգային պաշտպանության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Վեյ Ֆենհեին[14][15]։

2023 թվականի ապրիլի 17-ին Լի Շանֆուն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Ռուսաստան։ Քառօրյա այցի ընթացքում նա Մոսկվայում հանդիպել է Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Չինաստանի և Ռուսաստանի կապերը «գերազանցում են Սառը պատերազմի դարաշրջանի ռազմաքաղաքական դաշինքները»[16][17]։

Ապրիլի 28-ին նա հանդիպել է Ռաջնաթ Սինգհին Նյու Դելիում անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում։ Դա Չինաստանի պաշտպանության նախարարի առաջին այցն է եղել Հնդկաստան՝ 2020 թվականի հնդկա-չինական սահմանային բախումներից հետո[18]։

2023 թվականի հունիսին Լի Շանֆուն Շանգրի-Լայի երկխոսություն ֆորումի ժամանակ Սինգապուրում հանդես է եկել հրապարակային հայտարարություններով՝ նշելով, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը կլինի անտանելի աղետ, և որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը պետք է ավելի շատ համագործակցության կետեր գտնեն երկու երկրների միջև վերջին սրացումներից հետո[19]։

2023 թվականի հոկտեմբերի 24-ին ավարտված Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի 14-րդ գումարման վեցերորդ նիստը որոշում է ընդունել ազատելու Լի Շանֆուին պետական խորհրդականի և ազգային պաշտպանության նախարարի պաշտոններից։ Նույն նիստում պետական խորհրդականի պաշտոնից ազատվել է նաև Ցին Կանը[20]։

Կոռուպցիայի մեղադրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի սեպտեմբերին Ռոյթերս միջազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Լին հետաքննվում է կոռուպցիայի համար Կենտրոնական ռազմական հանձնաժողովի կարգապահական ստուգման հանձնաժողովի կողմից։ 2023 թվականի հոկտեմբերի 24-ին Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն պաշտոնապես հաստատել է նրա ազատումը ազգային պաշտպանության նախարարի պաշտոնից՝ երկու ամիս հանրային անհետացման ֆոնին, առանց պատճառի հրապարակման։ Նրա վերջին հրապարակային ելույթը եղել է 2023 թվականի օգոստոսի 29-ին՝ Պեկինում անցկացված աֆրիկյան երկրների անվտանգության ֆորումում[21][22][23]։

2024 թվականի հունիսի 27-ին Չինաստանի կոմունիստական կուսակցությունը հայտարարեց, որ Լի Շանֆուն և Վեյ Ֆենխեն հեռացվել են կուսակցությունից «կարգապահական և իրավական խախտումների» համար։ Նրանց գործերը փոխանցվել են ռազմական դատախազությանը քրեական հետապնդման նպատակով։ Լին մեղադրվում էր կաշառք ստանալու և այլ անձանց կաշառելու մեջ։ Երկուսն էլ զրկվել են գեներալական կոչումներից[24][25]։

2026 թվականի մայիսի 7-ին Լի Շանֆուն և Վեյ Ֆենհեն մեղավոր են ճանաչվել են կաշառակերության մեջ և դատապարտվել մահապատժի՝ երկու տարվա հետաձգմամբ[26][27]։

Պատժամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 20-ին Լի Շանֆուն և ՉԺԱԲ սպառազինության գլխավոր վարչությունը հայտնվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ՝ CAATSA օրենքի շրջանակում։ Պատճառը եղել է Ռուսաստանի կողմից Սու-35 ինքնաթիռների և С-400 հակաօդային համակարգ սարքավորումների փոխանցման հետ կապված գործարքները[28][29][30]։

2023 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ քննարկվում է պատժամիջոցների հնարավոր հանումը, սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները չի քննարկում պատժամիջոցները վերացնելու հարցը[31][32]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.news.cn/politics/leaders/20240718/a41ada3016874e358d5064bba05eba98/c.html
  2. «李尚福升任总装副部长». china.caixin.com. Արխիվացված օրիգինալից 2023-04-14-ին. Վերցված է 2023-04-14-ին.
  3. «PLA says chief of its arms wing replaced - China - Chinadaily.com.cn». www.chinadaily.com.cn. Արխիվացված օրիգինալից 2023-03-12-ին. Վերցված է 2023-04-14-ին.
  4. «PLA says chief of its arms wing replaced - China - Chinadaily.com.cn». www.chinadaily.com.cn. Արխիվացված օրիգինալից 2023-03-12-ին. Վերցված է 2023-04-14-ին.
  5. sina_mobile (2019-07-31). «中国海军空军司令等10位军官晋升上将军衔(图)». mil.sina.cn. Արխիվացված օրիգինալից 2023-04-14-ին. Վերցված է 2023-04-14-ին.
  6. «中央军委举行晋升上将军衔警衔仪式 习近平颁发命令状并向晋衔的军官警官表示祝贺_滚动新闻_中国政府网». www.gov.cn. Արխիվացված օրիգինալից 2023-10-30-ին. Վերցված է 2023-10-24-ին.
  7. «战略支援部队副司令员兼参谋长李尚福晋升中将军衔». m.thepaper.cn. Արխիվացված օրիգինալից 2023-04-14-ին. Վերցված է 2023-04-14-ին.
  8. sina_mobile (2017-09-18). «李尚福任军委装备发展部部长 从事航天30余年». news.sina.cn. Արխիվացված օրիգինալից 2023-04-14-ին. Վերցված է 2023-04-14-ին.
  9. «PLA says chief of its arms wing replaced - China - Chinadaily.com.cn». www.chinadaily.com.cn. Արխիվացված օրիգինալից 2023-10-30-ին. Վերցված է 2023-10-24-ին.
  10. «PLA says chief of its arms wing replaced - China - Chinadaily.com.cn». www.chinadaily.com.cn. Արխիվացված օրիգինալից 2023-10-30-ին. Վերցված է 2023-10-24-ին.
  11. «PLA says chief of its arms wing replaced - China - Chinadaily.com.cn». www.chinadaily.com.cn. Արխիվացված օրիգինալից 2023-10-30-ին. Վերցված է 2023-10-24-ին.
  12. «List of members of the 19th CPC Central Committee - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2021-01-29-ին. Վերցված է 2023-04-14-ին.
  13. «The 20th Central Military Commission: Personnel and Priorities». Jamestown (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-10-30-ին. Վերցված է 2023-10-24-ին.
  14. «[视频]中央军委举行晋升上将军衔仪式 习近平颁发命令状并向晋衔的军官表示祝贺». tv.cctv.com. Արխիվացված օրիգինալից 2023-01-18-ին. Վերցված է 2023-04-14-ին.
  15. «(两会受权发布)中华人民共和国主席令(第二号)-新华网». www.news.cn. Արխիվացված օրիգինալից 2023-03-14-ին. Վերցված է 2023-04-14-ին.
  16. «China's defence minister and Putin vow to strengthen military cooperation». The Guardian (բրիտանական անգլերեն). 2023-04-17. 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-10-24-ին.
  17. «Chinese defence minister 'specifically chose Russia' for first overseas trip». South China Morning Post (անգլերեն). 2023-04-17. Արխիվացված օրիգինալից 2023-10-25-ին. Վերցված է 2023-10-24-ին.
  18. «SCO: China defence minister in India amid border tensions». BBC News (բրիտանական անգլերեն). 2023-04-27. Արխիվացված օրիգինալից 2024-01-25-ին. Վերցված է 2023-10-24-ին.
  19. «Li Shangfu: War with US would be unbearable disaster, says China defence minister». BBC News (բրիտանական անգլերեն). 2023-06-04. Արխիվացված օրիգինալից 2023-10-24-ին. Վերցված է 2023-10-24-ին.
  20. 朱英. «十四届全国人大常委会第六次会议在京闭幕__中国政府网». www.gov.cn. Արխիվացված օրիգինալից 2023-10-24-ին. Վերցված է 2023-10-24-ին.
  21. «Exclusive: Chinese defence minister under investigation for corrupt procurement». Reuters (անգլերեն). 2023-09-16. Արխիվացված օրիգինալից 2023-10-23-ին. Վերցված է 2023-10-24-ին.
  22. Sevastopulo, Demetri (2023-09-14). «Chinese defence minister under investigation by Beijing, US believes». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2023-10-24-ին. Վերցված է 2023-10-24-ին.
  23. NEWS, KYODO. «China removes defense minister Li after nearly 2-month absence». Kyodo News+. Արխիվացված օրիգինալից 2023-11-23-ին. Վերցված է 2023-10-24-ին.
  24. «CPC expels former Chinese defense minister Li Shangfu-Xinhua». english.news.cn. Արխիվացված օրիգինալից 2024-06-27-ին. Վերցված է 2024-06-30-ին.
  25. «China's Communist Party expels former defence ministers Li Shangfu, Wei Fenghe for corruption». CNA (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-06-28-ին. Վերցված է 2024-06-30-ին.
  26. «Two former Chinese defense ministers handed death sentence with reprieve for graft». Xinhua. 2026-05-07. Վերցված է 2026-05-07-ին.
  27. «China sentences former defence ministers to death with reprieve». Reuters. 2026-05-07. Վերցված է 2026-05-07-ին.
  28. Nicole Gaouette,Marshall Cohen (2018-09-20). «US sanctions Chinese military for buying Russian weapons | CNN Politics». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-03-15-ին. Վերցված է 2023-04-14-ին.
  29. «U.S. sanctions China for buying Russian fighter jets, missiles». Reuters. 2018-09-20. Արխիվացված է օրիգինալից 2023-03-23-ին. Վերցված է 2023-04-14-ին.
  30. «Reuters | Breaking International News & Views». Reuters (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011-02-24-ին. Վերցված է 2023-04-14-ին.
  31. Sevastopulo, Demetri (2023-05-21). «Joe Biden expects imminent 'thaw' in China relations». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2023-08-02-ին. Վերցված է 2023-10-24-ին.
  32. «US Now Says No Plan to Lift Sanctions on China Defense Minister». Bloomberg.com (անգլերեն). 2023-05-23. Արխիվացված օրիգինալից 2023-12-14-ին. Վերցված է 2023-10-24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Շանֆու» հոդվածին։