Կազիմիր Մալևիչ
Կազիմիր Սևերինովիչ Մալևիչ (ռուս.՝ Казимир Северинович Малевич, փետրվարի 11 (23), 1879[1] կամ փետրվարի 23, 1879[2], Կիև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[1][3][2][…] - մայիսի 15, 1935[4][5][6][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[7][2][8]), ռուս նկարիչ, ռուսական ավանգարդի դրոշակակիր, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր։ Ազդեցություն է ունեցել ֆրանսիական պոստիմպրեսիոնիստներից, ֆովիստներից, կուբիստներից։ Նրա աբստրակտ-սուպրեմատիկ «Սև քառակուսին սպիտակ ֆոնի վրա» կտավը համարվում է աբստրակտ արվեստի թագակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազիմիր Մալևիչը ծնվել է 1879 թվականի փետրվարի 11-ին (23) և կնքվել 1879 թվականի մարտի 1-ին (13)։ Նրա հայրը՝ Սեվերին Մալևիչը, ծառայում էր որպես կառավարիչ շաքարի արտադրությամբ զբաղվող հայտնի արդյունաբերող Նիկոլայ Տերեշենկոյի մոտ, մայրը՝ Լյուդվիգա Ալեքսանդրի Գալինովսկայան, եղել է տնային տնտեսուհի, և նրանց պսակադրությունը տեղի է ունեցել Կիևում 1878 թվականի փետրվարի 26-ին։
Ծագումով նրանք լեհեր էին, և նրանց ընտանիքում ծնվում են 14 երեխաներ, սակայն հասուն տարիքի են հասնում միայն 9-ը՝ 5 տղա և 4 աղջիկ։ Կազիմիրը նրանց ընտանիքի առաջնեկն էր։ Մալևիչների ընտանիքը համարվում էր լեհական ընտանիք, խոսում էին լեհերեն։ Ժամանակակիցները նրան համարում են լեհ, ինքը նույնպես իրեն համարում էր լեհ, սակայն 1920 թվականի ինչ-որ անկետաներում Մալևիչը իր ազգությունը գրել է «ուկրաինացի», ինչպես նաև որոշ աղբյուրներում փնտրում են նրա հոր մոտ բելառուսական արմատներ։

Կազիմիրի մանկությունն անցել է ուկրաինական գյուղում։ Մինչև 12 տարեկանը Մոևկայում, Յամպոլի շրջան, Պոդոլսկայա նահանգում, այնուհետև Պարխոմովկայում, Վոլչոկում, Բելոպոլիեում, հետագա 17 տարիների ընթացքում նա հիմնականում մնաց Կոնոտոպում։ 1895 թվականին նա սովորում է Կիևի Ն. Ի. Մուրաշկոյի նկարչական դպրոցում Ն.Կ.Պիմոնենկոյի մոտ։
1896 թվականին Մալևիչների ընտանիքը տեղափոխվել է Կուրսկ քաղաք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 parish register
- 1 2 3 4 5 6 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 5 Artnet — 1998.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Kazimir Severinovich Malevich (նիդերլ.)
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Կերպարվեստի արխիվ
- 1 2 3 4 5 6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կազիմիր Մալևիչ
- Սուպրեմատիզմ, Աշխարհը որպես առարկայազուրկ կամ հավերժական հանդարտություն Արխիվացված 2021-10-02 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազիմիր Մալևիչ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Փետրվարի 23 ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Կիև քաղաքում ծնվածներ
- Մայիսի 15 մահեր
- 1935 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Ուկրաինացի նկարիչներ
- Խորհրդային նկարիչներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Խորհրդային քանդակագործներ
- Խորհրդային մանկավարժներ
- Ռուս բեմանկարիչներ
- Ռուս դիզայներներ
- Ռուս փորագրիչներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Լեհ նկարիչներ
- 19-րդ դարի ռուս նկարիչներ
- Ռուսական կայսրության նկարիչներ