Հարկային դրույքներ
Արտաքին տեսք

Հարկային դրույքներ, հարկվող միավորի հարկաչափերː Արտահայտում են հարկի գանձման նորմաներըː Սահմանում են պետական օրենսդրական մարմիններըː Լինում են պրոգրեսիվ և ռեգրեսիվ, համամասնական և հաստատունː Պրոգրեսիվ հարկային դրույքները բարձրանում, իսկ ռեգրեսիվները իջնում են եկամտի կամ գույքի արժեքի ավելացմանը համապատասխանː Համամասնական հարկային դրույքները սահմանվում են միասնական տոկոսաչափով, իսկ հաստատունը՝ բացարձակ գումարով, անկախ եկամտի մեծությունիցː
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 307)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարկային դրույքներ» հոդվածին։ |
| ||||||