Սինայի թերակղզի
Արտաքին տեսք
|
Սինայի թերակղզի արաբ․՝ شبه جزيرة سيناء | ||
Սինայի թերակղզու արբանյակային լուսանկար | ||
| Տեղագրություն | Ասիա և Աֆրիկա | |
| Ողողող ջրեր | Կարմիր ծով Ակաբայի ծովածոց Սուեզի ծոց Միջերկրական ծով | |
| Ընդհանուր մակերեսը | 25 000 - 60 000 կմ² | |
| Երկիր | ||
Սինայի թերակղզի | ||
Սինայի թերակղզի (արաբ․՝ شبه جزيرة سيناء, Shibh Jazirat Sina; եբրայերեն՝ סיני ), թերակղզի Ասիայի արևմուտքում, Կարմիր ծովի Սուեզի և Ակաբա ծոցերի միջև, Եգիպտոսի տարածքի մաս։ Տարածությունը մոտ 25 հզ կմ² է։ Հարավում ձգվում են մինչև 2637 մ բարձրությամբ Կատերինե լեռները։ Հյուսիսում մակերևույթն իջնում է մինչև 500 մ։ Տիրապետում են խիստ կտրտված քարային սարավանդները։ Կան նավթի և մանգանի հանքավայրեր։
Կլիման չոր արևադարձային է։ Տարեկան տեղումները մինչև 50 մմ են։ Մշտահոս գետեր չկան։ Բուսածածկույթը նոսր անապատային է։ Զբաղվում են քոչվոր անասնապահությամբ, օազիսներում՝ փյունիկյան արմավենու, գարու, կորեկի, եգիպտացորենի մշակությամբ։ Սինայի թերակղզում է Սբ․ Եկատերինայի վանքը (IV դ․)։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինայի թերակղզի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 385)։ |

