Վիքիպեդիա:Վիքիպեդիան ութ բառով
Արտաքին տեսք
Վիքիպեդիայի նպատակն է լինել վավերացվող և հաստատված փաստերի չեզոք շտեմարան։
Դա նշանակում է.
- Չեզոքություն
- Վիքիպեդիան չի դատում, չի քարոզում որևէ տեսակետ կամ կարծիք և չի հավակնում լինել «անսխալական»։ Այստեղ տարբեր տեսակետները պետք է ներկայացվեն օբյեկտիվորեն, անաչառ և առանց կողմնակալության։
- Շտեմարան
- Վիքիպեդիան հանրագիտարան է, կազմված որոշակի ոճով գրված հոդվածներից։
- Վավերականություն (Ստուգելիություն)
- Տեղեկությունը պետք է լինի վավերական, այսինքն՝ ստուգելի այլ մասնակիցների կողմից։ Դա արվում է տվյալները բացառապես վստահելի աղբյուրներից քաղելու և հոդվածում համապատասխան ծանոթագրություններ ու հղումներ[1] կատարելու միջոցով։
- Հաստատվածություն
- Օրիգինալ կամ ստեղծագործական գաղափարները, անձնական մեկնաբանությունները և չհաստատված հետազոտությունները չեն կարող պատշաճ կերպով վավերացվել, ուստի նման բնույթի տեղեկությունը չի համապատասխանում Վիքիպեդիայի նպատակներին։ Վիքիպեդիան տեղեկատվության առաջնային աղբյուր չէ․ այն ձգտում է լինել երրորդային աղբյուր (ամփոփում է արդեն իսկ հրապարակված երկրորդային աղբյուրները)։
- Փաստեր
- Վիքիպեդիան հիմնված է փաստերի, ոչ թե կարծիքների վրա։ Հոդվածներում կարելի է ներկայացնել գոյություն ունեցող տարբեր տեսակետներ՝ հստակ նշելով դրանց հեղինակներին կամ կրողներին («փաստեր գոյություն ունեցող կարծիքների մասին»), սակայն Վիքիպեդիան ինքնին որևէ տեսակետ չի պաշտպանում և չի հաստատում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]