Jump to content

Ֆրեդ Ռայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդ Ռայան
անգլ.՝ Fred Ryan
Դիմանկար
Ծնվել էապրիլի 12, 1955(1955-04-12)[1] (71 տարեկան)
ԾննդավայրՏամպա, Ֆլորիդա, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունImage ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան (1977)[3] և USC Gould School of Law? (1980)[3]
Մասնագիտությունձեռնարկատեր, political adviser և փաստաբան
ԱշխատատուAllbritton Communications?[4]
Պարգևներ և
մրցանակներ
«Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա)
Image Fred Ryan Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Ջոզեֆ Ռայան կրտսեր (ապրիլի 12, 1955(1955-04-12)[1], Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ[2]), ամերիկացի ձեռնարկատեր, քաղաքական խորհրդատու, իրավաբան, Վաշինգտոն Փոստի հրատարակիչ և գլխավոր գործադիր տնօրեն (CEO), Պոլիտիկո մեդիա կազմակերպության համահիմնադիր, նախկին նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդ Ռայանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում։ 1977 թվականին գերազանցությամբ ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության և խոսքի հաղորդակցության արվեստի բակալավրի աստիճան, իսկ 1980 թվականին ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան՝ գերազանցությամբ ավարտելով Գոուլդի իրավաբանական դպրոցը (USC Gould School of Law)։ Մինչև 1982 թվականը Ռայանը աշխատել է որպես փաստաբան Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա նահանգի Hill, Farrer & Burrill իրավաբանական ընկերությունում։ Այնտեղ աշխատելու ընթացքում գրել է հոդվածներ իրավունքի վերաբերյալ[5]։ Կալիֆոռնիայի պետական փաստաբանների միության և Կոլումբիայի շրջանի փաստաբանների պալատի անդամ է[6]։

1982 թվականի փետրվարին զբաղեցրել է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում նախագահական նշանակումների և պլանավորման գծով փոխտնօրենի պաշտոն, իսկ 1983 թվականի փետրվարին նշանակվել է տնօրեն։ 1985 թվականի փետրվարին նշանակվել է Սպիտակ տան մասնավոր հատվածի նախաձեռնությունների գրասենյակի գործունեության պատասխանատու։ 1987 թվականի նոյեմբերի 4-ին նշանակվել է նախագահի օգնական[5][7]։ 1989-1995 թվականներին Լոս Անջելեսում ղեկավարել է նախկին նախագահ Ռեյգանի շտաբը[6][8]։

1995-2014 թվականներին Ռայանը զբաղեցրել է Allbritton Communications մեդիաընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, որը զբաղվում է ռադիոհեռարձակմամբ և կաբելային հեռուստատեսությամբ[9]։ 2007 թվականին դարձել է Պոլոտիկո մեդիա կազմակերպության հիմնադիրներից մեկը և գլխավոր գործադիր տնօրենի առաջին նախագահը, որի հիմքը կազմել են Վաշինգտոն Փոստի նախկին լրագրողները, ովքեր նպատակ ունեին մրցակցել գործընկերների հետ[10]։ Պոլոտիկո ապրանքանիշը խթանելու համար Ռայանը անընդհատ հորդորել է իր աշխատակիցներին կազմակերպության անվանումը գրել միայն մեծատառերով։ Ռայանի շնորհիվ Պոլոտիկոյին հաջողվել է գովազդային գործարք կնքել Goldman Sachs ֆինանսական կոնգլոմերատի հետ և երկու անգամ բանավեճ կազմակերպել ԱՄՆ նախագահի թեկնածուների միջև։ 2010 թվականին մասնակցել է TBD.com լրատվական կայքի ստեղծմանը[11]։ Պոլոտիկոյում աշխատել է մինչև 2014 թվականի օգոստոսը[12]։

2014 թվականի սեպտեմբերի 2-ին Ռայանը նշանակվել է Վաշինգտոն Փոստի հրատարակիչ և գլխավոր գործադիր տնօրեն՝ այդ պաշտոնում փոխարինելով Քեթրին Վեյմուին։ 2014 թվականի հոկտեմբերի 1-ից ստանձնել է պարտականությունները[10][11]։ Պաշտոնավարման ընթացքում The Post-ը երկու անգամ ճանաչվել է «աշխարհի ամենանորարար մեդիա ընկերությունը» Fast Company գործարար ամսագրի կողմից[6][13]։

2017 թվականի փետրվարի 1-ից Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է[13][14]։ Նաև պատմական հետազոտություններով զբաղվող White House Historical Association ոչ առևտրային կազմակերպության[15], հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարանի ինստիտուտի նախագահն է[16] և Ֆորդի թատրոնի և ամերիկյան պատմության ազգային թանգարանի խորհուրդների անդամն է[9][17]։

2005 թվական՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի վաստակավոր մրցանակ[13][18]։

2019 թվական՝ Ուեյք Ֆորեստի համալսարանի Պատվավոր դոկտորի աստիճան[19]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդ Ռայանը ապրում է Վաշինգտոն քաղաքում։ Ամուսնացած է Ժենեվիև Մակսուինի Ռայանի հետ։ Ունեն երեք դուստր[12][20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 National Library of Israel Names and Subjects Authority File (երբ.)
  2. 1 2 https://www.reaganlibrary.gov/archives/speech/appointment-frederick-j-ryan-jr-assistant-president
  3. 1 2 https://www.reaganfoundation.org/about-us/board-of-trustees/frederick-j-ryan-jr/
  4. http://annenberg.usc.edu/about/board-of-councilors/frederick-j-ryan-jr
  5. 1 2 «Appointment of Frederick J. Ryan, Jr., as Assistant to the President». Президентская библиотека Рональда Рейгана (անգլերեն). 1987 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. 1 2 3 «Frederick J. Ryan, Jr». reaganfoundation.org (անգլերեն). Президентская библиотека Рональда Рейгана. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. Peters, Gerhard; T. Woolley, John (1987 թ․ նոյեմբերի 4). «Appointment of Frederick J. Ryan, Jr., as Assistant to the President | The American Presidency Project». presidency.ucsb.edu (անգլերեն). Калифорнийский университет в Санта-Барбаре. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. Рональд Рейган Ronald Reagan: the wisdom and humor of the Great Communicator / под ред. Фреда Райана. — San Francisco, CA: Collins Publishers, 1995. — С. 166. — 168 с. ISBN 0-00-225121-3, 978-0-00-225121-1
  9. 1 2 «Frederick J. Ryan, Jr». annenberg.usc.edu (անգլերեն). Университет Южной Калифорнии. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  10. 1 2 Bond, Shannon (2014 թ․ սեպտեմբերի 2). «Jeff Bezos picks Fred Ryan of Politico to run Washington Post». Financial Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  11. 1 2 Timberg, Craig; Harlan, Chico, Whoriskey, Peter (2014 թ․ սեպտեմբերի 2). «Post names Frederick J. Ryan Jr. as new publisher». The Washington Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. 1 2 «Biography of Frederick J. Ryan, Jr». The Washington Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  13. 1 2 3 Lipinski, Lynn (2017 թ․ փետրվարի 1). «Washington Post publisher Frederick Ryan joins USC Board of Trustees». Университет Южной Калифорнии (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  14. Anderson, Nick (2021 թ․ մարտի 25). «USC agrees to pay $852 million in latest settlement involving gynecologist accused of abuse». The Washington Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  15. «Board of Directors». whitehousehistory.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  16. «Board of Trustees». reaganfoundation.org (անգլերեն). Президентская библиотека Рональда Рейгана. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  17. Steinhauer, Jennifer (2014 թ․ սեպտեմբերի 23). «A Tailor-Made Publisher Taking Over Jeff Bezos' Washington Post». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  18. Abidi, Alina (2017 թ․ փետրվարի 2). «Washington Post CEO elected as new USC trustee». dailytrojan.com (անգլերեն). Университет Южной Калифорнии. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  19. McGrath, Kim; Cheryl, Walker (2019 թ․ ապրիլի 4). «Frederick J. Ryan Jr. to deliver 2019 commencement address». news.wfu.edu (անգլերեն). Университет Уэйк-Форест. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  20. «Frederick J. Ryan, Jr». annenberg.usc.edu (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.