Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
(Վերահղված է Վիքիբառարան:Գլխավոր էջից)
Image   Օրվա բառ

ոտնատակ

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ոտնատակ

վանկեր՝ ոտ•նա•տակ 

Կազմություն

Արմատ՝ ոտն, հոդակապ՝ -ա-, արմատ՝ տակ:

Գոյական

  1. ոտքի տակ
  2. տե՛ս միջատակ

Ածական

  1. ոտքի տակ տված, ոտնակոխ արած
  2. հաճախակի՝ աշխույժ երթևեկություն ունեցող, որտեղով շատ են գնում-գալիս  Այստեղ նույնպես ոտնատակ էր։ (Վիգեն Խեչումյան)

Հոմանիշներ

  1. ներբան, ոտատակ, ոտքատակ, աքատակ (գվռ․)
  2. ոտնակոխ, ոտնակոխան, առաթուր, կոխան
  3. տե՛ս միջատակ
  4. տե՛ս երթևեկել

Արտահայտություններ

  1. ոտնատակ անել՝ առնել
    1. ոտնատակ անել, կոխոտել
    2. ոտքերի տակ գցել ու ծեծել
    3. արհամարհել
  2. ոտնատակ գնալ - կոխոտվելով փչանալ, կոխկրտվելով փչանալ
  3. ոտնատակ լինել
    1. ոտնատակ գնալ, կոխոտվելով փչանալ
    2. ոտնակոխ արվել, կոխոտվել
    3. ոտքի տակ լինել, աշխույժ երթևեկություն ունենալ
  4. ոտնատակ տալ
    1. ոտնակոխ անել, կոխոտվել
    2. շատ տեղեր ման գալ՝ շրջել՝ լինել
    3. ոտնահարել, անտեսել, կոպիտ կերպով խախտել
    4. անարգել, անպատվել
    5. ուրանալ, մոռանալ, դրժել
շարունակել․․․
Image   Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
Image   Քույր նախագծեր

Image Վիքիպեդիա  հանրագիտարան    Image Վիքիտվյալներ  տվյալների շտեմարան    Image Վիքիգրքեր  ազատ դասագրքեր և ուղեցույցներ    Image Վիքիլուրեր  ազատ նորություններ    Image Վիքիքաղվածք  քաղվածքների հավաքածու    Image Վիքիդարան  ազատ գրադարան    Image Վիքիլսարան  ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ    Image Վիքիճամփորդ  զբոսաշրջային տեղեկատու    Image Վիքիցեղեր    Image Վիքիպահեստ      Image Վիքիմեդիա Ինկուբատոր  լեզվական նոր տարբերակներ    Image Մետա-վիքի  Վիքիմեդիայի նախագծերի համակարգում    Image ՄեդիաՎիքի  ծրագրային ապահովման փաստաթղթեր   


Image ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը