Jump to content

Ճավա

Ճավա
Image
Տեսակկղզի
ՄայրցամաքԱսիա
ԵրկիրImage Ինդոնեզիա[1]
ՎարչատարածքԻնդոնեզիա[2]
Երկարություն1062 կմ
Լայնություն199 կմ
Ամենաբարձր կետSemeru?
ԲԾՄ3676 մետր
Շրջանագծի երկարություն2884 կմ
Մակերես128 297 կմ²
Մասն էՄեծ Սունդայի կղզիներ[3]
Աշխարհագրական տեղադրությունՄեծ Սունդայի կղզիներ[3] և Հարավ-Արևելյան Ասիա[3]
Ջրլիցի ափինՀնդկական օվկիանոս, Ճավայի ծով, Bali Strait?, Զոնդյան նեղուց և Madura Strait?
7°29′30″S 110°00′16″E / 7.4916666666667°S 110.00444444444°E / -7.4916666666667; 110.00444444444
Քարտեզ
Քարտեզ
Image

Ճավա[4] (ինդոն.՝ Jawa), կղզի Մալայան կղզեխմբում, Մեծ Զոնդյան կղզիների խմբում․ Ինդոնեզիայի տարածք է։ Երկարությունը ավելի քան 1000 կմ է, հարավում ողողում է Հնդկական օվկիանոսի, հյուսիսում՝ Ճավայի ծովի, արևմուտքում՝ Զոնդյան նեղուցի, արևելքում՝ Բալի նեղուցի ջրերը։ Տարածքի շուրջ ½-ը զբաղեցնում են լեռները։

Կա ավելի քան 100 հրաբուխ (այդ թվում՝ 30-ը գործող, բարձրությունը մինչև 3676 մ), որոնք գտնվում են կղզու առանցքային երկարությամբ։ Հյուսիսում բլրավետ հարթավայրեր են։ Հիմնական քաղաքներն են՝ Ջակարտա, Բանդունգ, Սուրաբայա։

Անվանումն առաջացել է սասկրիտ Յավա դվիպա՝ «գարու (կամ կորեկի) կղզի» բառակապակցությունից։ Ենթադրում են, որ մեր թվարկության սահմանագծում Հնդկաստանից և Շրի Լանկայից այստեղ եկած վերաբնակները՝ կղզում հանդիպելով կորեկի խիտ մացառուտների, նրան տվել են այդ անունը։ Ժամանակի ընթացքում այդ անվանման միջից «դվիպա»՝ կղզի հասարակ անունը դուրս է ընկել, իսկ Յավա (Java) հատուկ անունը հաստատունորեն պահպանվել է բոլոր դարաշրջաններում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Badan Informasi Geospasial Gazetteer of the Republic of Indonesia, Island Landform Elements, Volume 3, 2024 Edition (ինդոն.) — P. 19.
  3. 1 2 3 Ява (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
  4. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 55. ISBN 99941-56-03-9.
  5. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճավա» հոդվածին։