Սառա
| Սառա | |
|---|---|
«Սարրա». Գրավյուրա Հանսա Կոլլարտա, 1581 թ | |
| Ծնվել է | անհայտ |
| Մահացել է | անհայտ |
| Մահվան վայր | Հևրոն |
| Գերեզման | Հևրոն |
| Ազգություն | Hebrews? |
| Կրոն | հուդայականություն |
| Ամուսին | Աբրահամ[1] |
| Անդամություն | Matriarchs? |
| Երեխաներ | Իսահակ[2] և Isḥāq? |
Սառա(սկզբնապես ՝ Սարա), Աստվածաշնչյան մայրապետ, մարգարե և Աբրահամական կրոնների կարևոր դեմք։ Մինչդեռ տարբեր Աբրահամական հավատքները նրան տարբեր կերպ են պատկերում, հուդայականությունը, քրիստոնեությունը և իսլամը նրա բնավորությունը պատկերում են նմանապես՝ որպես բարեպաշտ կնոջ, հայտնի իր հյուրընկալությամբ և գեղեցկությամբ, Աբրահամի կնոջ և Իսահակի մոր։ Սառայի տոնը նշվում է սեպտեմբերի 1-ին Կաթոլիկ եկեղեցում[3], օգոստոսի 19-ին՝ Ղպտի ուղղափառ եկեղեցում[4], հունվարի 20-ին՝ բողոքական եկեղեցու կողմից[5], և դեկտեմբերի 12-ին ու 20-ին՝ Արևելյան ուղղափառ եկեղեցում[6]։
Եբրայերեն Աստվածաշնչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծննդոց գրքի 20։ 12-ի համաձայն, Գերարի փղշտացիների թագավոր Աբիմելեքի հետ զրույցում Աբրահամը Սառային նկարագրում է որպես իր կին և խորթ քույր («հորս դուստրը, բայց ոչ մորս»)[7]: Նման միությունները հետագայում բացահայտորեն արգելվեցին Ղևտացիների գրքում (18:9)։ Սակայն որոշ մեկնաբաններ նրան նույնականացնում են որպես Մեղքա(Ծննդոց 11։ 29), Աբրահամի եղբայր Առանի դուստրը[8][9]։
Աբրահամի հետ միությունից Սառան ունեցավ մեկ զավակ՝ Իսահակին[10]։ Նրա մահից հետո Աբրահամն ամուսնացավ Քեթուրայի հետ, որի ինքնության մասին աստվածաբանները վիճում են (այսինքն՝ արդյոք նա իրականում Հագարն էր, թե ոչ), և նրանից ունեցավ ևս վեց երեխա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստվածաշնչյան պատմության մեջ Սառան Աբրահամի կինն է։ Պատմության մեջ երկու տեղ նա ասում է, որ Սառան իր քույրն է (Ծննդոց 12։ 10-ից մինչև 13։ 1՝ փարավոնի հետ հանդիպման ժամանակ, և Ծննդոց 20՝ Աբիմելեքի հետ հանդիպման ժամանակ): Գիտակցելով, որ Սառան շատ գեղեցիկ է և վախենալով, որ փարավոնը կսպանի Աբրահամին՝ Սառայի հետ լինելու համար, Աբրահամը խնդրում է Սառային ասել փարավոնին, որ նա իր քույրն է(Ծննդոց 17):
Նրան սկզբում անվանում էին Սարա։ Ծննդոց 17-ում Եհովան խոստանում է Աբրամին, որ նա և Սարան որդի կունենան, Աբրամը վերանվանվում է Աբրահամ, իսկ Սարան՝ Սառա։ Ժամանակակից գիտնականների մեծ մասի կարծիքով, և՛ Սառա, և՛ Սարա բառերը ծագում են նույն SRR արմատից, որտեղ երկուսն էլ նշանակում են «կարևոր կին»[11]։ Գիտնականների փոքրամասնությունը Սարա բառը ծագեցնում է SRY արմատից, որը նշանակում է «մրցել» կամ «դիմադրել», նման Իսրայել անվանը[11]։
Հեռացում Ուրից
[խմբագրել | խմբագրել կոդը]Թարան, Աբրամի (ինչպես նրան այն ժամանակ անվանում էին), Սարայի և Ղովտի հետ, մեկնեց Քանան, բայց կանգ առավ Խառան անունով մի վայրում, որտեղ Թարան մնաց մինչև իր մահը՝ 205 տարեկանը[12]։ Եհովան Աբրամին ասել էր լքել իր երկիրն ու հոր տունը և գնալ այն երկիրը, որը նա ցույց կտար նրան՝ խոստանալով նրանից մեծ ազգ դարձնել, օրհնել նրան, մեծացնել նրա անունը, օրհնել իրեն օրհնողներին և անիծել իրեն անիծողներին[13]։ Աստծո հրամանին հետևելով՝ Աբրամը վերցրեց իր կնոջը՝ Սարային, իր եղբորորդի Ղովտին, իրենց ձեռք բերած հարստությունն ու ստրուկներին և ուղևորվեց Քանանի Սյուքեմ քաղաք։ Աբրամն այդ ժամանակ 75 տարեկան էր[14]։
Փարավոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանանի երկրում սաստիկ սով էր, ուստի Աբրամը, Ղովտը և նրանց ընտանիքները ճանապարհորդեցին դեպի հարավ՝ Եգիպտոս։ Եգիպտոս գնալու ճանապարհին Աբրամը Սարային հրահանգեց ներկայանալ միայն որպես իր քույր՝ վախենալով, որ եգիպտացիները կսպանեն իրեն՝ իր կնոջը վերցնելու համար, ասելով.
| Գիտեմ, թե ինչ գեղեցիկ կին ես դու։ Եգիպտացիները, երբ տեսնեն քեզ, կասեն՝ «Սա նրա կինն է»։ Այն ժամանակ կսպանեն ինձ, բայց քեզ կենդանի կթողնեն։ Ասա՝ «Դու իմ քույրն ես», որպեսզի քո պատճառով ինձ լավ վերաբերվեն, և քո շնորհիվ իմ կյանքը փրկվի[15]։ |

Երբ Սարան բերվեց փարավոնի մոտ, նա ասաց, որ Աբրամը իր եղբայրն է, և թագավորը նրան տարավ իր պալատ և Աբրամին շնորհեց բազմաթիվ նվերներ ու պատվավոր նշաններ։ Սակայն Աստված մեծ պատուհասներով հարվածեց փարավոնի տանը[16]։ Այդ ժամանակ փարավոնը հասկացավ, որ Սարան Աբրամի կինն է, և պահանջեց, որ նրանք անմիջապես լքեն Եգիպտոսը[17]։
Հագար և Իսմայել
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանանում տասը տարի ապրելուց և դեռևս անզավակ լինելուց հետո, Սարան առաջարկեց Աբրամին երեխա ունենալ իր եգիպտացի աղախին Հագարից, ինչին Աբրամը համաձայնվեց։ Սա հանգեցրեց Սարայի և Հագարի միջև լարվածության, և Սարան բողոքեց իր ամուսնուն, որ աղախինը այլևս չի հարգում իրեն[18]։ Մի պահ Ագարը փախավ իր տիրուհուց, բայց վերադարձավ, երբ հրեշտակները մխիթարեցին նրան։ Նա Աբրամի որդի՝ Իսմայելին ծնեց, երբ Աբրամը ութսունվեց տարեկան էր[19]։
Իսահակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծննդոց 17-ում, երբ Աբրամը իննսունինը տարեկան էր, Աստված հայտարարեց նրա նոր անունը՝ «Աբրահամ»՝ «շատ ազգերի հայր» և նրան տվեց թլփատության ուխտը։ Աստված Սարային տվեց նոր անուն՝ «Սառա» և օրհնեց նրան[20]։ Աբրահամին վստահեցվեց, որ Սառան որդի կունենա։ Կարճ ժամանակ անց Աբրահամին և Սառային այցելեցին երեք տղամարդիկ։ Այցելուներից մեկը Աբրահամին ասաց, որ հաջորդ տարի վերադառնալուց հետո Սառան որդի կունենա։ Վրանի մուտքի մոտ Սառան լսեց ասածը և ծիծաղեց ինքն իրեն՝ մտածելով իրենց տարիքում երեխա ունենալու անհնարինության մասին։ Հյուրը հարցրեց Աբրահամին, թե ինչու է Սառան ծիծաղում երեխա ունենալու մտքի վրա, քանի որ նրա տարիքը Աստծո համար խոչընդոտ չի։ Սառան շուտով հղիացավ և Աբրահամի համար որդի ծնեց՝ հենց այն ժամանակ, որի մասին ասվել էր։ Հարյուր տարեկան նահապետը երեխային անվանեց «Իսահակ» (եբրայերեն՝ «ծիծաղ») և թլպատեց նրան, երբ նա ութ օրական էր[21]։ Սառայի համար երեխա ունենալու և կրծքով կերակրելու միտքը այդպիսի ծեր տարիքում ծիծաղ էր պատճառում նրան և նա հայտարարեց. «Աստված ինձ ծիծաղեցրեց,որ բոլոր լսողները ծիծաղեն ինձ հետ»[22]։ Աբրահամը մեծ խնջույք կազմակերպեց այն օրը, երբ Իսահակին պետք է կրծքի կաթից կտրեին։ Հենց այս խնջույքի ժամանակ էր, որ Սառան պատահաբար հանդիպեց այն ժամանակ դեռահաս Իսմայելին, որը ծաղրում էր Իսահակին[23], և այնքան վրդովվեց, որ խնդրեց, որ տղային և Ագարին աքսորեն[24]։ Սկզբում Աբրահամը վշտացավ դրանից, բայց երբ Աստված ասաց նրան անել այն, ինչ խնդրել էր իր կինը, նա հնազանդվեց[25]։
Աբիմելեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեք տղամարդկանց այցելությունից հետո Աբրահամն ու Սառան բնակություն հաստատեցին Կադեսի և Սուրի միջև՝ փղշտացիների երկրում։ Գերարում ապրելիս Աբրահամը կրկին պնդեց, որ Սառան իր քույրն է։ Հետագայում Աբիմելեք թագավորը նրան իր մոտ հրավիրեց։ Ավելի ուշ Աստված երազի մեջ հայտնվեց Աբիմելեքին և հայտնեց, որ Սառային տիրելը կհանգեցնի մահվան, քանի որ նա ամուսնացած կին է։ Աբիմելեքը, որը ձեռք չէր տվել նրան, հարցրեց, թե արդյոք Աստված նույնպես կսպանի մի արդար ազգի, հատկապես այն պատճառով, որ Աբրահամը պնդել էր, որ ինքն ու Սառան քույր-եղբայրներ են։ Ի պատասխան՝ Աստված Աբիմելեքին ասաց, որ նա իսկապես անմեղ սիրտ ունի, և այդ պատճառով էլ շարունակում է գոյություն ունենալ։ Սակայն, եթե նա Սառային չվերադարձնի Աբրահամին, Աստված անպայման կոչնչացնի Աբիմելեքին և նրա ամբողջ ընտանիքը[26]։
Հաջորդ առավոտյան վաղ Աբիմելեքը իր ծառաներին պատմեց իր երազի մասին և մոտեցավ Աբրահամին՝ հարցնելով, թե ինչու էր նա այդքան մեծ մեղք բերել իր թագավորության վրա։ Աբրահամը պատասխանեց, որ կարծում է, թե այս վայրում Աստծուց չեն վախենում, և որ կարող են սպանել իրեն կնոջ համար։ Այն ժամանակ Աբրահամը պաշտպանեց իր ասածը՝ ասելով, որ այն բոլորովին սուտ չէ. «Եվ նա իսկապես իմ քույրն է, նա իմ հոր դուստրն է, բայց ոչ թե իմ մոր դուստրը, և նա դարձավ իմ կինը»[27]։ Աբիմելեքը Սառային վերադարձրեց Աբրահամին և նրան նվիրեց ոչխարներ, եզներ և ծառաներ և հրավիրեց նրան բնակություն հաստատել իր երկրում, որտեղ որ կցանկանա։ Ավելին, Աբիմելեքը Աբրահամին հազար արծաթ տվեց՝ որպես Սառայի արդարացում բոլորի առաջ։ Այնուհետև Աբրահամը աղոթեց Աբիմելեքի և նրա ընտանիքի համար, քանի որ Աստված անպտղությամբ էր հարվածել կանանց Սառային վերցնելու պատճառով[28]։


Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառան մահանում է 127 տարեկանում, և Աբրահամը խեթացի Եփրոնից գնում է Քեբրոնի մոտ գտնվող մի հողակտոր՝ քարանձավով, որտեղ նա պետք է թաղվի։ Աստվածաշնչյան պատմության համաձայն՝ սա իսրայելացիների կողմից Քանանում ունեցած առաջին հողն է։ Վայրը հայտնի դարձավ որպես Նահապետների քարանձավ[29][30]։
Աստվածաշնչյան հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառան հիշատակվում է Աբրահամի կողքին Եսայի 51։ 2-ում։
«Նայեցեք Աբրահամին՝ ձեր հորը,և Սառային, որ ձեզ ծնեց․ քանզի նա մենակ էր, երբ Ես նրան կանչեցի, և Ես նրան օրհնեցի ու շատացրի»

Նոր Կտակարանի հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոսի առաջին նամակը գովաբանում է Սառային ամուսնուն հնազանդվելու համար[31]։ Նրան գովաբանում են իր հավատքի համար Եբրայեցիներն ուղղված նամակում՝ Հին Կտակարանի մի շարք այլ անձանց հետ միասին[32]։ Սառայի մասին Նոր Կտակարանի այլ հղումներ կան Հռոմեացիներին[33] և Գաղատացիներին[34] ուղղված նամակներում։ Գաղատացիներին ուղղված նամակի 4-րդ գլխում նա և Հագարը համեմատվում են որպես հին և նոր ուխտեր։
«Գրված է, որ Աբրահամը երկու որդի ունեցավ՝ մեկը աղախնից, մյուսն՝ ազատ կնոջից։ Նրա որդին աղախնից ծնվեց սովորական ձևով, բայց նրա որդին ազատ կնոջից ծնվեց խոստման արդյունքում։ Այս բաները կարելի է փոխաբերական իմաստով հասկանալ, քանի որ կանայք ներկայացնում են երկու ուխտ։Ուխտերից մեկը Սինա լեռն է և ծնում է երեխաներ, որոնք պետք է ստրուկ լինեն. սա Հագարն է։ Հագարը Սինա լեռան խորհրդանիշն է և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմ քաղաքին, քանի որ նա ստրկության մեջ է իր երեխաների հետ։ Բայց վերևի Երուսաղեմն ազատ է, և նա մեր մայրն է... Դուք, եղբայրներ, ինչպես Իսահակը, խոստման երեխաներ եք... Հետևաբար, եղբայրներ, մենք աղախնի որդիներ չենք, այլ ազատ կնոջ»[35]։
Ուսումնասիրությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբին և կեսերին առաջատար հնագետներ, ինչպիսին է Ուիլյամ Ֆոքսվել Օլբրայթը, և աստվածաբաններ, ինչպիսին է Ալբրեխտ Ալտը, կարծում էին, որ նախահայրերն ու մայրապետները կա՛մ իրական անհատներ էին, կա՛մ «պատրիարքական դարաշրջանում»՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակում ապրած մարդկանց հավաստի խառնուրդներ։ Սակայն 1970-ականներին Իսրայելի պատմության և աստվածաշնչյան տեքստերի վերաբերյալ նոր փաստարկները կասկածի տակ դրեցին այս տեսակետները։ Այս փաստարկները կարելի է գտնել Թոմաս Լ. Թոմփսոնի «Պատրիարքական պատմությունների պատմականությունը» (1974) և Ջոն Վան Սեթերսի «Աբրահամը պատմության և ավանդույթի մեջ» (1975) աշխատություններում։ Գրականագետ Թոմփսոնը իր փաստարկը հիմնեց հնագիտության և հին ձեռագրերի վրա։ Նրա թեզը կենտրոնանում էր համոզիչ ապացույցների բացակայության վրա, որ նախահայրերը ապրել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, և նշում էր, որ որոշակի աստվածաշնչյան տեքստեր արտացոլում էին առաջին հազարամյակի պայմաններն ու մտահոգությունները։ Վան Սեթերսը ուսումնասիրեց նահապետական պատմությունները և պնդեց, որ նրանց անունները, սոցիալական միջավայրը և ուղերձները հստակորեն ենթադրում են, որ դրանք երկաթի դարի ստեղծագործություններ են[36]։ 21-րդ դարի սկզբին հնագետները կորցրեցին ցանկացած համատեքստ վերականգնելու հույսը, որը կդարձներ նահապետներին և մայրապետերին հավաստի պատմական դեմքեր[37][38]։
Կրոնական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուդայականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառան առաջին անգամ հիշատակվում է Ծննդոց գրքում, մինչդեռ Միդրաշը և Ագգադան լրացուցիչ մեկնաբանություններ են տալիս նրա կյանքի և դերի վերաբերյալ հուդայականության և յահվիզմի մեջ։ Նա ծնվել է որպես Սարա ( եբրայերեն ՝ שָׂרַי) Ուր Կաշդիմում կամ Քաղդեացիների Ուրում, որը, ենթադրաբար, գտնվել է ներկայիս Իրաքի տարածքում, հրեական օրացույցի համաձայն՝ աշխարհի 1958 թվականին։ Նա Առանի[39] դուստրն էր և Թարայի թոռնուհին, ով կռապաշտ էր, երկրպագում էր լուսնի աստված Նաննային[40] և Նեբրովթի բարձրաստիճան ծառան էր,ով հանդիսանում էր Սինաարի կամ Միջագետքի թագավորը (նրա անունը նշանակում է «առաջնորդ» կամ «իշխան»)։ Հայտնի է, որ նա ամուսնացել է Աբրահամի հետ, որն այն ժամանակ կոչվում էր Աբրամ, քառասունհինգ տարեկան հասակում, և ամուսնու կողմից Նեբրովթի հրապարակային նվաստացումից հետո, նա իր հոր՝ Թարայի, որբ եղբորորդի Ղովտի, իր ծառա Եղիազարի և մոտ երեք հարյուր այլ մարդկանց հետ լքել է Ուր Կաշդիմը և մեկնել Քանան, ներկայիս Լևանտ, որպեսզի փրկի Աբրահամին Նեբրովթի կողմից նրան ոչնչացնելու դավադրությունից, որին Յահվեն էր հրամայել դա անել։
Քանան գնալու ճանապարհին խումբը կանգ առավ Խառանում, որը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում և բնակություն հաստատեց այնտեղ մոտ քսան տարի, մինչև որ Եհովան կոչ արեց նրանց հեռանալ, և այդպիսով նրանք թողեցին Թարային՝ իր կյանքի վերջին օրերն ապրելու համար, և անցան Սյուքեմով ու Բեթելով ՝ երկուսն էլ ժամանակակից Արևմտյան ափի քաղաքներով, իսկ երբ տարածաշրջանում սով սկսվեց, գնացին Միզրայիմ, որը գտնվում է ժամանակակից Եգիպտոսում։ Միզրայիմում գտնվելու ընթացքում Սառայի գեղեցկությունը գրավում է փարավոնի և Աբրահամի ուշադրությունը։ Վախենալով, որ եգիպտացիները կսպանեն նրան, եթե իմանան, որ Սառան ամուսնացած է իր հետ, նա ներկայանում է որպես նրա եղբայր, և այդպիսով փարավոնը Աբրահամին օժտում է մեծ հարստությամբ՝ անասունների և ստրուկների, այդ թվում՝ նվիրում Հագարին, որպեսզի կարողանա Սառային որպես իր հարճ վերցնել և իր պալատում պահել։ Փարավոնի կողմից Աբրահամի դեմ կատարած ոչ միտումնավոր հանցանքի պատճառով նա և նրա ընտանիքի անդամները, բացառությամբ Սառայի, պատուհասի են ենթարկվում։ Այդ ժամանակ փարավոնը հասկանում է, որ Աբրահամը Սառայի ամուսինն է, այլ ոչ թե միայն նրա եղբայրը։ Չնայած Աբրահամի կողմից փարավոնի նկատմամբ կամային խաբեությանը, փարավոնը չի պատժում Աբրահամին և ոչ էլ պահանջում է Աբրամին վերադարձնել այն հարստությունը, որը նրան տրվել էր Սառայի դիմաց։ Սակայն նա հրամայում է նրանց լքել Միզրայիմը։ Միզրայիմից հեռանալուց հետո Ղովտը բարեկամաբար բաժանվում է իրենց խմբից։ Նա, ի վերջո, հաստատվում է Սոդոմում ՝ անասունների հետ կապված վեճերի պատճառով։
Նրանք վերադարձան Քանան, բայց նա և Աբրահամը դեռ երեխաներ չունեին։ Այսպիսով, Սառան իր աղախին Հագարին որպես հարճ առաջարկեց իր ամուսնուն, որպեսզի նա երեխա ունենա։ Հագարը հղիացավ Իսմայելով։ Հագարի հղիության ընթացքում Սառայի և Հագարի հարաբերությունները արագորեն վատթարացան, Սառան հարվածեց նրան, իսկ Ագարը փախչեց անապատ՝ նրանից խուսափելու համար, վերադառնալով միայն հրեշտակների հորդորով։ Այնուհետև Եհովան Աբրահամին ասաց, որ Սառան նրան որդի կպարգևի։ Սառան, որն այդ ժամանակ իննսուն տարեկան էր, ծիծաղեց այս մտքի վրա։ Սակայն, ինչպես մարգարեացվել էր, նա հղիացավ Իսահակով և ինքը կերակրեց նրան։ Նա, ի վերջո, պահանջեց, որ Աբրահամը Հագարին և Իսմայելին վռնդի, և այդպիսով Աբրահամը նրանց արտաքսեց ու ուղարկեց անապատ։
Իսմայելի ծնունդից որոշ ժամանակ անց, բայց Իսահակի ծնունդից առաջ, Սառան և Աբրահամը ճանապարհորդում են դեպի Գերար, ինչպես նկարագրված է Ծննդոց 20-ում, որտեղ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նման են Միզրայիմի իրադարձություններին, որի ընթացքում մի թագավոր, այս անգամ Աբիմելեքը, հետաքրքրվեց Սառայի գեղեցկությամբ, և, ինչպես արել էր Միզրայիմում, Աբրահամը ներկայացավ որպես նրա եղբայր՝ ամուսնու փոխարեն, և այդպես, հավատալով, որ Աբիմելեքը նրան տարավ իր տուն, ինչպես փարավոնն էր արել, այս անգամ Եհովան միջամտեց, նախքան Սառային դիպչելը, երազների և համաճարակի միջոցով։ Աբիմելեքը դեմ առ դեմ կանգնեց Աբրահամի դեմ՝ զայրացած, որ իր ստի պատճառով նա Աստծո զայրույթն էր առաջացրել, բայց, ինչպես փարավոնը, նա նույնպես մեծ հարստություն է շնորհում Աբրահամին։ Երկու տղամարդիկ բարեկամաբար բաժանվում են, Աբրահամն ասում է, որ կաղոթի թագավորի համար, որն անզավակ է և ժառանգ չունի։
Ասում են, որ Սառան մահացել է հարյուր քսանյոթ տարեկան հասակում, մասամբ՝ Իսահակի կապման(զոհաբերության) իրադարձությունների պատճառով։ Նա թաղված է Կիրյաթ Արբայում, Հեբրոնում, Մախփելայի քարանձավում։
Ռաբբինական գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թալմուդը Սարային նույնացնում է Իսքայի ՝ Աբրահամի մահացած եղբայր Առանի դստեր հետ[41], այնպես որ, այս դեպքում Սառան պարզվում է, որ Աբրահամի զարմուհին է և Ղովտի ու Մեղքայի քույրը[42]։ Մինչդեռ Ծննդոց 20։ 12-ում Աբրահամը պնդում է, որ Սառան «իրոք իմ քույրն է, հորս դուստրը», այլ ոչ թե իր զարմուհին, Ռաշին պնդում է, որ «դուստր» տերմինը կարող է օգտագործվել նաև թոռնուհու նկատմամբ, և, հետևաբար, «քույր» բառը կարող է օգտագործվել զարմուհու նկատմամբ[43]։
Հինգերորդ դարի ռաբբինական միդրաշի «Ծննդոց Ռաբբան» մեծ ուշադրություն է դարձնում հատկապես Սառային[44]։ Մայրապետին ոչ միայն նվիրված են համեմատաբար մեծ թվով դրաշոտներ, այլև նա բազմիցս պատկերվում է որպես անձնական և կրոնական գերազանցության մոդել։ Սա նշանակալի շեղում է Աստվածաշնչյան գրականությունից, որտեղ նա շատ ավելի օժանդակ դեր է խաղում։ Հաշվի առնելով ռաբբիների կողմից Սառայի բնութագրման և նույն ժամանակահատվածում տարածված Կույս Մարիամի հետ կապված վաղ քրիստոնեական թեմաների միջև զուգահեռները, ենթադրվել է, որ ռաբբիներն օգտագործել են Սառայի իրենց պատկերումը՝ նրան որպես Կույս Մարիամի հրեական այլընտրանք ներկայացնելու համար։
Երբ Սարան բերվեց փարավոնի մոտ, ասաց, որ Աբրամն իր եղբայրն է, և փարավոնը նրան բազմաթիվ նվերներ ու պատվավոր նշաններ շնորհեց[45]։ Սարայի հանդեպ իր սիրո նշանի համար փարավոնը իր ամբողջ ունեցվածքը նրան հանձնեց որպես սեփականություն և Գոսեմ երկիրը տվեց նրան. այդ պատճառով իսրայելացիները հետագայում բնակվեցին այդ երկրում[46]: Սարան աղոթեց Աստծուն, որ ազատի իրեն փարավոնից, և Նա ուղարկեց մի հրեշտակ, որը հարվածում էր փարավոնին, երբ նա փորձում էր դիպչել նրան։ Փարավոնն այնքան զարմացավ այս հարվածներից, որ բարյացակամորեն խոսեց Սարայի հետ, որը խոստովանեց, որ ինքըն Աբրահամի կինն է։ Այնուհետև փարավոնը դադարեց նրան անհանգստացնել[45]։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ փարավոնը շարունակել է նյարդայնացնել նրան, երբ նա ասել է, որ ամուսնացած կին է, որից հետո հրեշտակն այնքան ուժեղ է հարվածել, որ նա հիվանդացել է, և այդպիսով փարավոնը չի շարունակել անհանգստացնել նրան[47]։ Մի ավանդության համաձայն, երբ փարավոնը տեսավ Սարայի համար կատարված այս հրաշքները, նա իր դուստր Հագարին տվեց նրան որպես ստրկուհի՝ ասելով. «Ավելի լավ է, որ իմ դուստրը ստրուկ լինի այդպիսի կնոջ տանը, քան թե տիրուհի՝ մեկ այլ տան»: Աբիմելեքը նույնպես վարվեց[48]: Ծննդոց 17։ 15-ում Աստված նրա անունը փոխում է Սառա (արքայադուստր) («բարձր դիրքի կին»)՝ որպես Էլ Շադդայի հետ ուխտի մաս, այն բանից հետո, երբ Հագարը Աբրամին ծնեց նրա առաջնեկ որդուն՝ Իսմայելին։

Սարան լավ վարվեց Հագարի հետ և համոզեց իրեն այցելող կանանց նույնպես այցելել Հագարին։ Աբրահամից հղիացած Հագարը սկսեց ամբարտավանորեն վարվել Սարայի հետ՝ ստիպելով վերջինիս կոպտորեն վարվել նրա հետ, ծանր աշխատանք պարտադրել նրան և նույնիսկ հարվածել նրան[49]։ Ոմանք կարծում են, որ Սարան սկզբում պետք է հասներ 175 տարեկանի, սակայն կյանքի այս տևողության քառասունութ տարին նրանից խլվեց, քանի որ նա բողոքում էր Աբրահամից՝ մեղադրելով նրան, կարծես նա էր պատճառը, որ Հագարը այլևս չէր հարգում իրեն[50][51]։ Սարան անպտուղ էր, բայց հրաշք տեղի ունեցավ[52], երբ նրա անունը «Սարա»-ից փոխվեց «Սառա»-ի[50]։ Մի առասպելի համաձայն, երբ նրա պտղաբերությունը վերականգնվեց, և նա ծնեց Իսահակին, ժողովուրդը չհավատաց հրաշքին՝ ասելով, որ նախահայրը և նրա կինը որդեգրել են մի որդու և ձևացրել, թե դա իրենց որդին է։ Այնուհետև Աբրահամը բոլոր հայտնիներին հրավիրեց խնջույքի, երբ Իսահակը պետք է կրծքից կտրվեր։ Սառան հրավիրեց նաև կանանց, որոնք իրենց հետ բերեցին իրենց նորածիններին, և այս անգամ նա իր կրծքից կաթ տվեց բոլոր անծանոթ երեխաներին՝ այդպիսով համոզելով հյուրերին հրաշքի մեջ[53]:
Ավանդությունները Սառայի մահը կապում են Իսահակի զոհաբերության փորձի հետ[54], սակայն պատմության երկու տարբերակ կա։ Մեկի համաձայն՝ Սամաելը մոտենում է նրան և ասում. «Քո ծեր ամուսինը բռնել է տղային և զոհաբերել։ Տղան ողբում ու լաց էր լինում, բայց նա չկարողացավ փախչել հորից»։ Սառան սկսում է դառնորեն լաց լինել և, ի վերջո, մահանում է վշտից[55]։ Մյուս լեգենդի համաձայն՝ Սատանան ծերունու կերպարանքով գալիս է Սառայի մոտ և ասում, որ Իսահակը զոհաբերվել է։ Հավատալով դրան՝ նա դառնորեն լաց է լինում, բայց շուտով իրեն մխիթարում այն մտքով, որ զոհաբերությունը մատուցվել է Աստծո հրամանով։ Նա Բերսաբեեից մեկնում է դեպի Քեբրոն՝ հարցնելով իր հանդիպած յուրաքանչյուրին, թե գիտիե՞ն արդյոք, թե որ ուղղությամբ է գնացել Աբրահամը։ Ապա Սատանան կրկին գալիս է մարդկային կերպարանքով և ասում նրան, որ ճիշտ չէ, որ Իսահակը զոհաբերվել է, այլ որ նա ողջ է և շուտով կվերադառնա իր հոր հետ։ Սառան, լսելով սա, ուրախությունից մահանում է Քեբրոնում։ Աբրահամն ու Իսահակը վերադառնալով իրենց տուն՝ Բեր-Շաբեե, և այնտեղ չգտնելով Սառային՝ գնում են Քեբրոն, որտեղ նրան մահացած են գտնում[56]։ Ծննդոց Ռաբբայի համաձայն՝ Սառայի կենդանության օրոք նրա տունը միշտ հյուրընկալորեն բաց էր, խմորը հրաշքով շատանում էր, ուրբաթ երեկոյից մինչև շաբաթ երեկո լույս էր վառվում, և ամպի սյուն էր կանգնում նրա վրանի մուտքի առջև[57]։
Իսլամում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սառայի իսլամական պատկերումը, որի անունը Ղուրանում չի նշվում, ընդօրինակում է նրա պատկերումը հուդայականության և քրիստոնեության մեջ, քանի որ նա լավ մարդ է, ազգական և Աբրահամի կինը, ով տարիների անպտղությունից հետո որդի է ունենում՝ մարգարե Իսահակին (Իսհակ): Այնուամենայնիվ, նկատելի տարբերություններ կան նրա և Աբրահամի, Հագարի և Իսմայելի հարաբերությունների պատկերման մեջ։ Նա չի պատկերվում որպես Աբրահամի քույր, այլ նրա առաջին զարմուհի, որը, ինչպես ասում են, Թարայի եղբայր Առանի դուստրն է, իսկ Հագարը չի պատկերվում որպես Աբրահամի սիրուհի, այլ որպես երկրորդ կին, ինչը վերացնում է Հագարի նկատմամբ հղիության ընթացքում և Իսմայելի նկատմամբ տածած թշնամանքը[58][59][60]։

Ղուրանը նույնպես կրկնում է աստվածաշնչյան պատմությունը, որ Սառան ծիծաղել է, երբ ստացել է իր հղիությունը հաստատող աստվածային լուր, չնայած Ղուրանում այս լուրը հայտարարվում է հրեշտակների կողմից, այլ ոչ թե Աստծո կողմից[61]։
Սառայի գերեզմանը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրվում է, որ Սառան թաղված է Պատրիարքների քարանձավում (մուսուլմանների կողմից հայտնի է որպես Աբրահամի սրբավայր): Հին Հեբրոն քաղաքում գտնվող այս համալիրը հրեաների համար երկրորդ ամենասուրբ վայրն է (Երուսաղեմի Տաճարի լեռան հետևում) և նաև մեծարվում է քրիստոնյաների և մուսուլմանների կողմից, որոնցից երկուսն էլ ունեն ավանդույթներ, որոնք պնդում են, որ այս վայրը երեք աստվածաշնչյան զույգերի՝ Աբրահամի և Սառայի, Իսահակի և Ռեբեկայի, և Հակոբի և Լիայի թաղման վայրն է[62]։
Հարաբերությունները Աբրահամի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծննդոց գրքում կան երեք պատմություններ, որտեղ նահապետը իր կնոջը ներկայացնում է որպես իր քույր։ Գիտնականները վիճում են այս պատմությունների միջև եղած ժամանակագրությունների շուրջ, որոշները պնդում են, որ Ծննդոց 12-13-ում Աբրահամի և Սառայի փարավոնի հետ հանդիպման մասին պատմությունը ամենահինն է, Ծննդոց 20-ում Աբրահամի և Սառայի Աբիմելեք թագավորի հանդիպումը, իսկ Ծննդոց 26-ում Իսահակի և Ռեբեկայի ՝ մեկ այլ Աբիմելեք թագավորի հետ հանդիպման մասին պատմությունները այդ մեկի մեկնաբանություններն են, որոնք ստեղծվել են այն բացատրելու կամ այլ մտահոգիչ հարցեր լուծելու համար[63]։
Ըստ Էմանուել Ֆելդմանի (1965), իր փաստարկը հիմնելով հնագետ Օլբրայթի մեկնաբանության վրա, կնոջը կարող էր օրինականորեն շնորհվել «քույր» տիտղոսը, և որ սա ամուսնության ամենասուրբ ձևն էր, ուստի Աբրահամն ու Իսահակը իրենց կանանց անվանում էին «քույրեր» այս պատճառով։ Հնագետների մեծ մասը սակայն վիճարկում են այդ տեսակետը՝ փոխարենը պնդելով հակառակը՝ որ տարածաշրջանում քույրերին հաճախ շնորհվում էր «կին» տիտղոսը՝ հասարակության մեջ նրանց ավելի բարձր կարգավիճակ տալու համար[64]։ Սավինա Թեյուբալի «Սառա քահանայուհի» գրքում նշվում է, որ չնայած Սառան իսկապես Աբրամի կինն ու քույրն էր, արյունապղծության վրա արգելք չկար, քանի որ նա խորթ քույր էր՝ ծնված այլ մորից[65]։
Հանրաճանաչությունը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառան ներկայացվել է մի քանի վեպերում, և նա գլխավոր կերպարն է Օրսոն Սքոթ Քարդի «Ծննդոց կանայք» շարքի «Սառա», Ջիլ Այլին Սմիթի, Մարեկ Հալթերի, Զաննա Մարտինի «Սառա. վեպ» գրքերում։ Ֆրենսին Ռիվերսի « Փրկագնելով սերը » քրիստոնեական գեղարվեստական վեպում գլխավոր հերոսը, որին պատմության ընթացքում անվանում են «Հրեշտակ», անպտուղ է։ Գրքի վերջում նա բացահայտում է ամուսնուն, որ իր ծննդյան անունը «Սառա» է, ով այդ հայտնությունը ընդունում է որպես Աստծո խոստում, որ մի օր նրանք կկարողանան երեխաներ ունենալ։ Սառան նաև Լին Ռեյդ Բենքսի «Սառա և հետո» գրքում է հիշատակվում։ 1994 թվականի «Աբրահամ» ֆիլմում Սառայի դերը մարմնավորում է Բարբարա Հերշին։

Սառան նաև ոչ գեղարվեստական գրքերում քննարկվող թեմա է։ Ջոն Ֆ. ՄաքԱրթուրի «Տասներկու անսովոր կանայք» գրքում նրա կյանքն ու պատմությունը վերլուծվում են Եվայի, Ռախաբի, Հռութի, Աննայի, Կույս Մարիամի, Աննա մարգարեուհու, ջրհորի մոտ գտնվող սամարացի կնոջ, Բեթանիացի Մարիամի, Մարթայի, Մարիամ Մագդաղենացու և Թիատիրացի Լիդիայի կյանքն ու պատմության հետ միասին[66]։ Սառան հիշատակվում է Լիզ Քուրթիս Հիգսի գրքում՝ մի քանի այլ աստվածաշնչյան կանանց հետ միասին[67]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 29 // בראשית
- ↑ 3 // בראשית
- ↑ Zeno. «Lexikoneintrag zu »Sara (5)«. Vollständiges Heiligen-Lexikon, Band 5. Augsburg 1882, ...». www.zeno.org (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Sara». DEON.pl (լեհերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Lutheran - Religious calendar 2021 - Calendar.sk». calendar.zoznam.sk. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Праведная Са́рра, жена ветхозаветного патриарха Авраа́ма». azbyka.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Bible Gateway passage: Genesis 20:12». New King James Version. Bible Gateway. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Yitzhaki, Solomon. RASH'I Commentary on the Torah.
- ↑ Schwartz, Howard, (1998). Reimagining the Bible: The Storytelling of the Rabbis, Oxford University Press, New York, p. 36.
- ↑ «Ishmael: Abraham's Other Son». Chabad. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
- 1 2 «שרה, רבקה, רחל ולאה». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Genesis 11:27–11:32
- ↑ Genesis 12:1–3
- ↑ Genesis 12:4
- ↑ Genesis 12:11-13 NIV
- ↑ Genesis 12:14–17
- ↑ Genesis 12:18–20
- ↑ Genesis 16:1–6
- ↑ Genesis 16:7–16
- ↑ Genesis 17:1–27
- ↑ Genesis 21:4 9
- ↑ Genesis 21:6–7 9
- ↑ Genesis 21:9
- ↑ Genesis 21:10 HE
- ↑ Genesis 21:12
- ↑ Genesis 20:1–7
- ↑ 20:12 Gen. 20:12 9
- ↑ Genesis 20:8–18
- ↑ Blenkinsopp, Joseph (2009). «Abraham as Paradigm in the Priestly History in Genesis». Journal of Biblical Literature. 128 (2): 225–41. doi:10.2307/25610180. JSTOR 25610180.
- ↑ Clifford, Richard J; Murphy, Roland E. (1990). «2: Genesis». In Brown, Raymond E.; Fitzmyer, Joseph A.; Murphy, Roland E. (eds.). The New Jerome Biblical Commentary. Englewood Cliffs, NJ: Prentice-Hall. ISBN 0-13614934-0.
- ↑ 1 Peter 3:6, cited in Herbermann, Charles, ed. (1913). . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
- ↑ Hebrews 11:11
- ↑ 4:19, 9:9%20&verse=9&src=Romans 4:19 and 9:9 Romans 4:19, 9:9 9, cited in Herbermann, Charles, ed. (1913). . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
- ↑ 4:22–23 Galatians 4:22-23 9
- ↑ 4:22-26, 28, 31%20NIV&verse={{{3}}}&src=! Galatians 4:22-26, 28, 31 NIV {{{3}}}
- ↑ Moore, Megan Bishop; Kelle, Brad E. (2011). Biblical History and Israel's Past. Eerdmans. ISBN 978-0-8028-6260-0.
- ↑ Pardee, Dennis (1977). «Review of The Historicity of the Patriarchal Narratives: The Quest for the Historical Abraham». Journal of Near Eastern Studies. 36 (3): 222–224. doi:10.1086/372571. JSTOR 545164.
- ↑ What Did the Biblical Writers Know, and when Did They Know It?: What Archaeology Can Tell Us about the Reality of Ancient Israel. Wm. B. Eerdmans Publishing. 2002. ISBN 978-0-8028-2126-3.
- ↑ «Genesis 20:12». www.sefaria.org. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին. «See Rashi commentary: "If, however, you ask, "But was she not his brother's daughter? (see chapter 11:29, and so she was granddaughter of Terah, Abraham's father), then I reply, one's children's children are considered as one's own children."»
- ↑ «Abraham - The Genesis narrative in the light of recent scholarship». Encyclopedia Britannica. 2023 թ․ դեկտեմբերի 25.
- ↑ Genesis 11:29
- ↑ Sanhedrin 69b
- ↑ «Genesis 20:12». www.sefaria.org.
- ↑ Schwartz, Rami (2021). «The Virgin Mother Sarah: The Characterization of the Matriarch in Genesis Rabbah». Journal for the Study of Judaism (անգլերեն). 52: 63–103. doi:10.1163/15700631-BJA10026.
- 1 2 Sefer haYashar (Book of Jasher), section "Lek Leka".
- ↑ Pirkei De-Rabbi Eliezer 36
- ↑ Genesis Rabbah 41:2
- ↑ Genesis Rabbah 45:2
- ↑ Genesis Rabbah 45:9.
- 1 2 Rosh Hashanah 16b
- ↑ Genesis Rabbah 45:7.
- ↑ Genesis Rabbah 47:3
- ↑ Bava Metzia 87a; compare Genesis Rabbah 53:13
- ↑ Genesis Rabbah 58:5
- ↑ Pirkei De-Rabbi Eliezer 32
- ↑ Sefer haYashar, section "Vayera".
- ↑ Genesis Rabbah 60:15
- ↑ Arastu, Shaykh Rizwan (2014). God and his Emissaries - Adam to Jesus. Imam Mahdi Association of Marjaeya (I.M.A.M.). էջ 227. ISBN 97 8-0-6 92-21411-4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «The House of God». Muhammad: His Life Based on the Earliest Sources. Islamic Texts Society. 1983. ISBN 978-0042970509.
- ↑ Mufti, Imam. «The Story of Abraham (part 5 of 7): The Gifting of Hagar and Her Plight». www.islamreligion.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Marx, Michael; Sinai, Nicolai, eds. (2009). «Reading The Qurʾan As Homily: The Case of Sarah's Laughter». The Qurʾān in Context: Historical and Literary Investigations into the Qurʾānic Milieu. Texts and Studies on the Qurʾān. Vol. 6. Leiden: Brill Publishers. էջեր 585–592. doi:10.1163/ej.9789004176881.i-864.158. ISBN 978-90-04-17688-1. ISSN 1567-2808. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
{{cite book}}: Missing|editor2=(օգնություն) - ↑ Easton's Bible Dictionary "Machpelah"
- ↑ Alexander, T. D. (1992). «Are the Wife/Sister Incidents of Genesis Literary Compositional Variants?». Vetus Testamentum. 42 (2): 145–153. doi:10.1163/156853392x00017. JSTOR 1519495.
- ↑ Emanuel Feldman. Changing patterns in Biblical criticism. Tradition 1965; 7(4) and 1966; 8(5).
- ↑ Savina Teubal (1984). Sarah The Priestess: The First Matriarch Of Genesis. Swallow Press. ISBN 978-0-8040-0844-0.
- ↑ Twelve Extraordinary Women: How God Shaped Women of the Bible, and What He Wants to Do with You (2008) 1-4002-8028-1
- ↑ Higgs, Liz, Slightly Bad Girls of the Bible: Flawed Women Loved by a Flawless God. 978-1400072125

| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սառա կատեգորիայում։ |
