Jump to content

Արկանզաս (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image
Արկանզաս
անգլ.՝ State of Arkansas
flag of Arkansas?


Image


Image
Image
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ՀիմնArkansas? և Arkansas?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
Ներառում էԱրկանզասի շրջան, Էշլիի շրջան, Բաքստերի շրջան, Բենտոնի շրջան, Բունի շրջան, Բրադլիի շրջան, Քալհաունի շրջան, Քարոլի շրջան, Շիկոտի շրջան, Քլարկի շրջան, Քլեյի շրջան, Քլիբերնի շրջան, Քլիվլենդի շրջան, Կոլումբիայի շրջան, Քոնուեյի շրջան, Քրեյգհեդի շրջան, Քրոֆորդի շրջան, Քրիտենդենի շրջան, Քրոսի շրջան, Դալլասի շրջան, Դեշայի շրջան, Դրյուի շրջան, Ֆոլկների շրջան, Ֆրանկլինի շրջան, Ֆուլտոնի շրջան, Գարլենդի շրջան, Գրանտի շրջան, Գրինի շրջան, Հեմպստեդի շրջան, Հոթ Սպրինգի շրջան, Հովարդի շրջան, Ինդեպենդենսի շրջան, Իզարդի շրջան, Ջեքսոնի շրջան, Ջեֆերսոնի շրջան, Ջոնսոնի շրջան, Լաֆայետի շրջան, Լորենսի շրջան, Լիի շրջան, Լինկոլնի շրջան, Լիթլ Ռիվերի շրջան, Լոգանի շրջան, Լոնոկի շրջան, Մեդիսոնի շրջան, Մարիոնի շրջան, Միլերի շրջան, Միսիսիպիի շրջան, Մոնրոյի շրջան, Մոնտգոմերիի շրջան, Նևադայի շրջան, Նյուտոնի շրջան, Ուոչիտայի շրջան, Փերիի շրջան, Ֆիլիպսի շրջան, Փայկի շրջան, Փոյնսետի շրջան, Փոլկի շրջան, Փոփի շրջան, Փրեյրիի շրջան, Փյուլասկիի շրջան, Ռանդոլֆի շրջան, Սենտ Ֆրենսիսի շրջան, Սալինի շրջան, Սկոտի շրջան, Սերսիի շրջան, Սեբաստիանի շրջան, Սևիերի շրջան, Շարպի շրջան, Ստոունի շրջան, Յունիոնի շրջան, Վան Բյուրենի շրջան, Վաշինգտոնի շրջան, Ուայտի շրջան, Վուդրաֆի շրջան և Ելի շրջան
ՎարչկենտրոնԼիթլ Ռոք
Ամենաբարձր կետMount Magazine?
ԲԾՄ198 մետր
Օրենսդրական մարմինArkansas General Assembly?
Դատական մարմինArkansas Supreme Court?
նահանգապետԱսա Հաթճինսոն
Միության մուտքհունիսի 15, 1836
Պաշտոնական լեզուներանգլերեն[1]
Բնակչություն
3 011 524 մարդ (ապրիլի 1, 2020)[2] (25 տեղ)
Տարածք137 733 կմ²  (32 տեղ)
Image
Հիմնադրված էհունիսի 15, 1836 թ.
Սահմանակցում էԹենեսի, Միսսուրի, Օկլահոմա, Տեխաս, Լուիզիանա և Միսսիսիպի
Ժամային գոտիUTC-6, CDT? և Ամերիկա/Չիկագո
ՀապավումAR[3] և Ark.
ՓոխարինեցArkansas Territory?
ISO 3166-2 կոդUS-AR
Անվանված էԿուապո
ՄականունThe Natural State
Միության մուտքհունիսի 15, 1836
34°48′N 92°12′W / 34.8°N 92.2°W / 34.8; -92.2
portal.arkansas.gov(անգլ.)

Արկանզաս (անգլերեն՝ Լսել Arkansas), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում։ Տարածքը՝ 137, 5 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Լիթլ Ռոք։ Անվանումն առաջացել է Արկանզաս գետի անունից։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկանզասի մակերեսը 137 732 կմ² է։ Հարևան նահանգներն են Լուիզիանան՝ հարավից, Տեխասը և Օկլահոման՝ արևմուտքից, Թեննեսին և Միսսիսիպին՝ արևելքից, Միսսուրին՝ հյուսիսից։ Արևելյան մասը եզերվում է Միսսիսիպի գետով, բացառությամբ Գրին և Կլեյ շրջանների, որտեղ Միսսուրի նահանգի հետ սահման է հանդիսանում Սուրբ Ֆրանցիսկոյի գետը։

Պայմանականորեն Արկանզասը բաժանում են երկու մասերի՝ հյուսիսարևելյան բարձրադիր վայրեր և հարավարևելյան ցածրավայրեր։ Հյուսիս-արևելքի բարձրադիր վայրերը հանդիսանում են Ամերիկայի հարավային բարձունքների մի մասը, որոնք իրենց մեջ ընդգրկում են Ազարկի բարձրավանդակը և Ուոշիտոյի լեռները։ Հարավ-արևելքի ցածրավայրերն իրենց մեջ ընդգրկում են Մեքսիկական ծոցի մերձափնյա հարթավայրերը և Արկանզասի դելտան։

Արկանզասի տարածաշրջանում առանձնացնում են 7 բնական շրջաններ՝ Ազարկի, Ուոշիտոյի լեռները, Արկանզաս գետի հովիտը, Մեքսիկական ծոցի ափամերձ հարթավայրերը, Կրոուլիի լեռնաշղթան և Արկանզասի դելտան։

Նահանգի ամենաբարձր կետը Ուոշիտոյի լեռների Մաունթ Մագազին (Mount Magazine) լեռն է, որն ունի ծովի մակարդակից 839 մետր բարձրություն։

Ջրագրական ցանց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկանզասը հարուստ է գետերով, լճերով և ջրամբարներով, որոնք պատկանում են հիմնականում Միսսիսիպի գետի ավազանին։ Միսսիսիպի գետի հիմնական վտակներն են Արկանզասը, Ուայթ-րիվերը, սուրբ Ֆրանցիսկոյի գետը։ Բուֆֆալո, Ռեդ-րիվեր, Բլեք-րիվեր, Քեշ-րիվեր գետերը հանդիսանում են Ուայթ-րիվերի վտակները։ Լիթլ-Միսսուրի աղի գետը և Քադդոն թափվում են Ուոշիտո գետը, որը հոսում է նահանգի հարավով։ Ռեդ-րիվեր գետի որոշակի մասը հանդիսանում է Արկանզաս ու Տեխաս նահանգների միջև սահման։ Արկանզասում են գտնվում ԴեԳրեյ, Ուոշիտո, Գրիրս, Ֆերրի և այլ լճեր։

Արկանզասը գտնվում է Մեքսիկական ծոցին բավական մոտ, որպեսզի ընդունի նրանից եկող հոսանքները։ Արկանզասին բնորոշ են տաք, խոնավ ամառները և ցուրտ, պակաս խոնավ ձմեռները։ Նահանգի մայրաքաղաք Լիթլ-Ռոքում հուլիսին միջին առավելագույն ջերմաստիճանը 34 °C (93 °F) է, նվազագույնը՝ 0 °C (32 °F)։ Տարվա ընթացքում տեղումների քանակը տատանվում է 1000-1500 մմ-ի միջև։ Ձյուն գալիս է հազվադեպ, հիմնականում նահանգի հյուսիսում։ Նահանգում առավելագույն ջերմաստիճանը 49 °C (120 °F) է, որը գրանցվել է Օզարկ քաղաքում 1936 թվականի օգոստոսի 10-ին։ Նվազագույն ջերմաստիճանը՝ −34 °C (-29 °F), գրանցվել է Գրեյվեթթ քաղաքում 1905 թվականի փետրվարի 13-ին։ Արկանզասում հաճախ են լինում փոթորիկներ, ամպրոպներ։

Մինչև եվրոպական ցեղերի Արկանզասում վերաբնակեցումը, այստեղ ապրում էին Կեդդո, Օսեյնջի և Կուապո ցեղերը։ Արկանզաս այցելող առաջին հետազոտողներից է եղել նաև Էռնանդո դե Սոտոն (1541 թվական), Ժակ Մարկետը և Լուի Ժոլիեն (1673 թվական), Ռոբեր լա Սալը (1681 թվական)։ Եվրոպացի վերաբնակիչները, այդ թվում նաև վաճառականները սկսել են բնակվել տարածքում 18-րդ դարի սկզբին։ Տարածքը ստացել է իր անվանումը վաղ իսպանական և ֆրանսիական հետազոտողներից։ Տարածքը միացվել է ԱՄՆ-ին 1803 թվականին Լուիզիանայի գործարքի արդյունքում։ 1813 թվականի հուլիսի 4-ին, ստրկության մասին շատ վեճերից հետո ձևավորվեց Արկանզասի նահանգը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի բնակչությունը, 2012 թվականի հուլիսի 1-ի տվյալներով, կազմում է 2 949 132 մարդ։ 1820 թվականի բնակչությունը կազմել է 15 000 մարդ, 1835 թվականին՝ 52 240 մարդ։ 1836 թվականին նահանգի կարգավիճակ ստանալուց հետո նրա բնակչությունը սկսեց կրկնապատկվել ամեն 10 տարին մեկ մինչև Քաղացիական պատերազմը։ 1980 թվականին բնակչությունը հասավ 2 միլիոնի։

Ազգային կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության ռասայական կազմը. սպիտակամորթներ՝ 80,1%, աֆրոամերիկացիներ՝ 15,6%, հնդիկներ և Ալյասկայի բնիկներ՝ 0,9%, ասիացիներ՝ 1,3% և 1,8% մարդիկ, ովքեր պատկանում են երկու և ավելի ռասաների։

Արկանզասի բնակիչները ծագումով պատկանում են.

  1. անգլիացիներ՝ 20,7%
  2. աֆրոամերիկացիներին՝ 15,6%
  3. իռլանդացիներին՝ 12,5%
  4. գերմանացիներին՝ 11,2%
  5. ֆրանսիացիներին՝ 2,1%
  6. դանիացիներին՝ 2,7%
  7. իտալացիներին՝ 1,6%
  8. շոտլանդացիներին՝ 1,6%
  9. հյուսիսային իռլանդացիներին՝ 1,3%

2006-2008 թվականների տվյալներով՝ Արկանզասի բնակիչների 93,8%-ը տանը խոսում են միայն անգլերենով, մոտ 4,5%-ը՝ իսպաներենով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկանզաս (նահանգ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 77 Image