Jump to content

Էդիթ Ռուզվելտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդիթ Ռուզվելտ
անգլ.՝ Edith Roosevelt
Image
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 6, 1861(1861-08-06)[1][2][3][…]
Ծննդավայր Norwich
Վախճանի օր սեպտեմբերի 30, 1948(1948-09-30)[1][2][3][…] (87 տարեկան)
Վախճանի վայր Oyster Bay
Թաղված Youngs Memorial Cemetery
Դինաստիա Ռուզվելտ ընտանիք
Քաղաքացիություն Image ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Edith Kermit Carow
Հայր Charles Carow?[4]
Մայր Gertrude Elizabeth Tyler?[4]
Ամուսին Թեոդոր Ռուզվելտ[4]
Զավակներ Թեոդոր Ռուզվելտ Կրտսեր[4], Kermit Roosevelt?[4], Էթել Ռուզվելտ Դերբի[4], Արչիբալդ Ռուզվելտ[4] և Քվենտին Ռուզվելտ[4]
 
Ինքնագիր Изображение автографа

Էդիթ Կերմիտ Ռուզվելտ (ի ծնե՝ Քարոու,օգոստոսի 6, 1861(1861-08-06)[1][2][3][…], Norwich - սեպտեմբերի 30, 1948(1948-09-30)[1][2][3][…], Oyster Bay), ԱՄՆ-ի նահագահ Թեոդոր Ռուզվելտի երկրորդ կինը։

Էդիթը ծնվել է Քոնեքթիքութ նահանգի Նորվիչ քաղաքում՝ վաճառական Չարլզ Քարոուի (1825-1883) և Գերտրուդա Էլիզաբեթ Թայլերի (1836-1895) ընտանիքում[5][6]։ Գերտրուդայի հայրը՝ Դանիել Թայլերը (1799-1882), ծառայել է որպես Միության գեներալ Ամերիկայի քաղաքացիական պատերազմում[5]։

Էդիթն ունեցել է կրտսեր քույր՝ Էմիլի Թայլեր Քարոուն (1865-1939)[7]։ Էդիթը նաև ունեցել է՝ Կերմիտ անունով (1860, փետրվար-1860, օգոստոս), որը մահացել է նրա ծնունդից մեկ տարի առաջ[8]։ «Կերմիտ» անունը, որը Էդիթի ծնողներն ընտրել են որպես իր եղբոր համար, եղել է մեծ քեռու՝ Ռոբերտ Կերմիտի ազգանունը[9]։ Իր մանկության տարիներին Էդիթը հայտնի է եղել որպես «Էդի»[5]։

Էդիթը մեծացել է Նյու Յորքի Յունիոն Սքվերում գտնվող առանձնատանը։ Հարևանությամբ ապրել է Թեոդոր «Թեդդի» Ռուզվելտը (1858-1919)։ Էդիթը նրա կրտսեր քրոջ՝ Կորինի լավագույն ընկերն էր (1861-1933)[10]։

Էդիթը, Կորինը, Թեդդին ևւ Էլիոթը միասին սովորել են Ռուզվելտի ընտանիքի տանը[5]։ Ավելի ուշ Էդիթը հաճախել է միսս Քոմսթոքի ավարտական դպրոց[11]։

Թեև Էդիթն ու Թեդին կարող էին պատանեկան սիրավեպ ունենալ, բայց հարաբերությունները խամրել են, երբ Թեդին գնացել է Հարվարդի համալսարան[6][10]։ Հարվարդում գտնվելու ժամանակ Թեդին հանդիպել է Ալիս Լիին[10]։ Թեդին և Ալիսը ամուսնացել են 1880 թվականին[10]։ Էդիթը նույնպես ներկա է եղել հարսանիքին։

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Լի Ռուզվելտը մահացել է 1884 թվականին՝ ունենալով Ալիս անունով մի աղջիկ։ Թեդին և Էդիթը վերականգնել են իրենց հարաբերությունները 1885 թվականին[6]։ Նրանք ամուսնացել են 1886 թվականի դեկտեմբերի 2-ին Լոնդոնի Հանովեր հրապարակում[10]։ Թեդիի խաչեղբայրը եղել է Սեսիլ Սպրինգ Ռայսը, որը հետագայում՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ծառայել է ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպան և սերտ բարեկամություն է պահպանել զույգի հետ ամբողջ կյանքի ընթացքում[12]։

Իրենց մեղրամիսից հետո զույգն ապրել է Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդ կղզու Սագամոր բլուրում[10]։

Միասին զույգը դաստիարակել է Ալիսին (Թեդիի դուստրը նախորդ ամուսնությունից) և իրենց սեփական երեխաներին՝ Թեոդոր (1887), Կերմիտ (1889), Էթել (1891), Արչիբալդ (1894) և Քվենտին (1897)[10]։

1888 թվականին Թեոդորը նշանակվել է Միացյալ Նահանգների քաղաքացիական ծառայության հանձնաժողովում, որտեղ ծառայել է մինչև 1895 թվականը։ Չնայած, որ Էդիթն աջակցում էր այդ պաշտոնը ստանձնելու ամուսնու որոշմանը, նա տխրել է, քանի որ նա այդ ժամանակ հղի էր և ստիպված պետք է մնար Սագամոր Հիլում[13]։ Կերմիտ Ռուզվելտը ծնվել է 1889 թվականի հոկտեմբերի 10-ին, իսկ երեք ամիս անց Էդիթը երեխաների հետ տեղափոխվել է Վաշինգտոն[13]։ Այս ժամանակահատվածում Էդիթն ու Հենրի Ադամսը մտերիմ ընկերներ են դարձել[13]։

Էդիթի պնդմամբ Թեոդորը 1894 թվականին Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում չի առաջադրվել, քանի որ Էդիթը նախընտրել է նրանց կյանքը Վաշինգտոնում և նրա աշխատանքը ԱՄՆ-ի քաղաքացիական ծառայության կոմիսարի պաշտոնում[10]։

Երբ 1895 թվականին Թեոդորը դարձել է Նյու Յորքի ոստիկանության կոմիսար, նրանք տեղափոխվել են Նյու Յորք[5]։ 1897 թվականին Թեդդին ընտրվել է ռազմածովային նավատորմի նախարարի օգնական, և ընտանիքը վերադարձել է Վաշինգտոն[5]։

1898 թվականին Էդիթը գնացքով ուղևորվել է Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաք՝ ամուսնուն իսպանա-ամերիկյան պատերազմ ճանապարհելու նպատակով[6]։

1898 թվականի հոկտեմբերին, երբ Ռուզվելտն առաջադրվել է նահանգապետի պաշտոնում, Էդիթն օգնել է պատասխանել նրա նամակներին, բայց չի մասնակցել նախընտրական քարոզարշավին[10]։

Նյու Յորքի առաջին տիկին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդիականացրել է նահանգապետի առանձնատունը, միացրել տեղի կանանց ակումբին և շարունակել օգնել ամուսնու նամակագրությանը[10]։ Նյու Յորքի առաջին տիկնոջ՝ Էդիթի մոտ սովորություն է առաջացել, որը պահպանել է նաև Սպիտակ տանը, նա յուրաքանչյուր ձեռքին ծաղկեփունջ է պահել։ Էդիթը անծանոթի ձեռքը սեղմելու փոխարեն նախընտրել է գլուխ խոնարհել՝ ի նշան ողջույնի[6]։

Էդիթը կրկին տեղափոխվել է Վաշինգտոն 1900 թվականին, երբ Ռուզվելտը ստանձնել է փոխնախագահի պաշտոնը[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Caroli B. B. Encyclopædia Britannica
  2. 1 2 3 4 Lundy D. R. The Peerage
  3. 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 1 2 3 4 5 6 7 8 Kindred Britain
  5. 1 2 3 4 5 6 Morris, Sylvia (2009 թ․ փետրվարի 19). Edith Kermit Roosevelt: Portrait of a First Lady (անգլերեն). Random House Publishing Group. ISBN 9780307522771.
  6. 1 2 3 4 5 Sibley, Katherine A. S. (2016 թ․ մարտի 14). A Companion to First Ladies (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 9781118732182.
  7. «TR Center - Emily Tyler Carow». www.theodorerooseveltcenter.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. «Robert Kermit Carow b. 26 Feb 1860 Norwich, New London, Connecticut, United States d. 25 Aug 1860 Norwich, New London, Connecticut, United States: Our Family History». hughesfamilygenealogy.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. «National First Ladies' Library - First Lady Biography: Edith Roosevelt». www.firstladies.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  10. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 «TR Center - Edith Kermit Carow Roosevelt». www.theodorerooseveltcenter.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  11. {{cite news}}: Empty citation (օգնություն)
  12. S. Gwynn, 'The Letters and Friendships of Sir Cecil Spring Rice' (Constable & Co Lt, London, 1929), 121.
  13. 1 2 3 Gould, Lewis L. (2014 թ․ փետրվարի 4). American First Ladies: Their Lives and Their Legacy (անգլերեն). Routledge. ISBN 9781135311551.
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Ռուզվելտ» հոդվածին։