Jump to content

Լուի Ռենո (իրավաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Ռենո
ֆրանսերեն՝ Louis Renault
Դիմանկար
Ծնվել էմայիսի 21, 1843(1843-05-21)[1][2][3][…]
ԾննդավայրՕտյոն
Մահացել էփետրվարի 8, 1918(1918-02-08)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրԲարբիզոն
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
ՔաղաքացիությունImage Ֆրանսիա
ԿրթությունԲուրգունդիայի համալսարան
Մասնագիտությունիրավաբան, մանկավարժ, համալսարանի դասախոս, դատավոր և փաստաբան
ԱշխատատուՓարիզի համալսարան
Զբաղեցրած պաշտոններնախագահ և President of the Institut de Droit International?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Միջազգային իրավունքի ինստիտուտ
Image Louis Renault (jurist) Վիքիպահեստում

Լուի Ռենո (ֆրանսերեն՝ Louis Renault, մայիսի 21, 1843(1843-05-21)[1][2][3][…], Օտյոն - փետրվարի 8, 1918(1918-02-08)[1][2][3][…], Բարբիզոն), ֆրանսիացի իրավաբան, 1907 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (Էռնեստո Մոնետայի հետ)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Ռենոն ծնվել է 1843 թվականին Օտյոնում (Ֆրանսիա1861 թվականին Բուրգունդիայի համալսարանում ստացել է գրականության բակալավրի աստիճան, իսկ 1868-1873 թվականներին այնտեղ դասավանդել է հռոմեական և առևտրային իրավունք։ 1873 թվականից աշխատել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որտեղ 1881 թվականին դարձել է միջազգային իրավունքի պրոֆեսոր։ 1890 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարության իրավախորհրդատու։ Այդ պաշտոնում նա բազմիցս ներկայացրել է Ֆրանսիան միջազգային հանդիպումներում, այդ թվում՝ Հաագայի երկու խորհրդաժողովներում (1899-1907 թվականներ) և Լոնդոնի ծովային խորհրդաժողովում (1908-1909 թվականներ)։

Լինելով Միջազգային միջնորդ դատարանի հեղինակավոր անդամ` Ռենոն հաճախ ներգրավված էր վեճերի լուծման մեջ, որոնց թվում էին ճապոնական հարկերի գործը (1905 թվական), կասաբլանի գործը (1909 թվական), Սավարկարի գործը (1911 թվական) և այլն[7]։

1907 թվականին Ռենոն Էռնեստո Մոնետայի հետ դարձել Է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ «որպես Ֆրանսիայում միջազգային իրավունքի իսկական հանճար»։ Արժանացել է նաև Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի՝ բարձրագույն պարգևի։

Նա մահացել է 1918 թվականին Փարիզին մերձակա իր ամառանոցում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. The Nobel Peace Prize 1907Nobel Foundation.
  5. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  6. Honorary doctorates and prizesLeiden University.
  7. «Louis Renault». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Ռենո (իրավաբան)» հոդվածին։