Jump to content

Կորասոն Ակինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորասոն Ակինո
Image
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ St. Scholastica's College?, Մաունթ Սենտ Վինսենտի քոլեջ, Հեռավոր արևելյան համալսարան և Ատենեո դե Մանիլա համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և իրավապաշտպան
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 25, 1933(1933-01-25)[1][2][3][…]
Ծննդավայր Պանիկի, Տարլակ, Կենտրոնական Լուսոն, Ֆիլիպիններ
Վախճանի օր օգոստոսի 1, 2009(2009-08-01)[4][1][3][…] (76 տարեկան)
Վախճանի վայր Մակատի, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ
Թաղված Manila Memorial Park – Sucat
Քաղաքացիություն Image Ֆիլիպիններ
Հայր Խոսե Կորասոն
Մայր Demetria Sumulong?[5]
Ամուսին Բենիգնո Ակինո կրտ.
Զավակներ Բենիգնո Ակինո III, Քրիս Ակինո, Ballsy Aquino-Cruz?, Pinky Aquino-Abellada? և Viel Aquino-Dee?
 
Կայք՝ coryaquino.ph
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կորասոն Ակինո (Corazon Aquino) (հունվարի 25, 1933(1933-01-25)[1][2][3][…], Պանիկի, Տարլակ, Կենտրոնական Լուսոն, Ֆիլիպիններ - օգոստոսի 1, 2009(2009-08-01)[4][1][3][…], Մակատի, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ), Ֆիլիպինների Հանրապետության 11-րդ նախագահը։ Ասիայի երկրների առաջին կին նախագահն է[7]։ Նախագահել է 1986-1992 թվականներին։

Իշխանության գլուխ է անցել Ֆիլիպինների 1986 թվականի խաղաղ հեղափոխության («Դեղին հեղափոխություն») հետևանքով, երբ քաղաքական ընդդիմությանը՝ Կորասոն Ակինոյի առաջնորդությամբ, հաջողվեց տապալել Ֆերդինանդ Մարկոսի բռնապետական ռեժիմը և երկրում վերականգնել դեմոկրատական կարգեր։ «Թայմ» («Time») ամսագիրը 1986 թվականին նրան հռչակել է «Տարվա կին», 1999 թվականին ներառել XX դարի առավել ազդեցիկ ասացիների քսանյակի, 2006 թվականին՝ Ասիայի 65 հերոսների ցանկում։ Կորասոն Ակինոն առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի։ 1996 թվականին նրան շնորհվել է Ուիլյամ Ֆուլբրայթի, 1998 թվականին՝ Ռամոն Մագսայսեյի անվան մրցանակ[8]։

Կորասոն Ակինոն վախճանվել է 2009 թվականի օգոստոսի 1-ին, աղիների քաղցկեղից[9][10][11][12][13]։ Ֆիլիպիններում նա հռչակվել է «Ժողովրդավարության մայր»[14][15][16][17][18][19][20], նրա անունով փողոցներ, հրապարակներ, դպրոցներ են կոչվել, բազմաթիվ բնակավայրերում հուշարձաններ են կանգնեցվել։

2010 թվականին Ֆիլիպինների նախագահ է ընտրվել Կորասոն Ակինոյի միակ որդին՝ Բենինիո Ակինոն[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 1 2 3 4 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 1 2 http://news.bbc.co.uk/2/hi/asia-pacific/8179357.stm
  5. Geni(բազմ․) — 2006.
  6. Time / N. GibbsNYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
  7. Cytuj stronę |url = https://web.archive.org/web/20160507023510/http://www.rp.pl/artykul/342963-Filipiny--Zmarla-byla-prezydent-Corazon-Aquino.html |tytuł = Filipiny: Zmarła była prezydent Corazon Aquino |nazwisko = Guzik |imię = Joanna |data = 1 sierpnia 2009 |opublikowany = Rzeczpospolita |język = pl |data dostępu = 2021-06-27
  8. Ramon Magsaysay Award Foundation. «Aquino, Corazon Cojuangco». RMAF. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 17 février 2015-ին.
  9. Cf. Fallece la expresidenta de Filipinas Corazón Aquino.
  10. Cita web|url=https://www.20minutos.es/noticia/491021/0/fallece/corazon-aquino/filipinas/|título=Fallece la ex presidenta de Filipinas Corazón Aquino por un cáncer de colon a los 76 años|fechaacceso=2021-06-04|apellido=20minutos|fecha=2009-08-01|sitioweb=www.20minutos.es - Últimas Noticias|idioma=es
  11. Cita web|url=https://www.noroeste.com.mx/internacional/decreta-filipinas-diez-dias-de-luto-por-muerte-de-corazon-aquino-DFNO157532|título="Decreta(չաշխատող հղում) Filipinas diez días de luto por muerte de Corazón Aquino"|fechaacceso=2021-06-04|apellido=NTX|sitioweb=www.noroeste.com.mx|idioma=es-MX
  12. Cita web|url=https://www.elperiodicodearagon.com/internacional/2009/08/02/filipinas-llora-muerte-corazon-aquino-47809957.html|título=Filipinas(չաշխատող հղում) llora la muerte de Corazón Aquino|fechaacceso=2021-06-04|fecha=2009-08-02|sitioweb=El Periódico de Aragón|idioma=es
  13. L'ex-présidente philippine Corazon Aquino est décédée, selon son fils(չաշխատող հղում) , AFP, 31 juillet 2009
  14. Torild Skard (2015). Women of Power: Half a Century of Female Presidents and Prime Ministers Worldwide. Policy Press. էջեր 169–170. ISBN 978-1-4473-1580-3.
  15. Lo, Barnaby (5. 8. 2009). «Filipinos Mourn "Mother of Democracy" Cory Aquino». CBS News. Վերցված է 25. 10. 2019-ին.
  16. «Filipinos mourn the mother of democracy». The Scotsman. Արխիվացված է օրիգինալից 11. 02. 2020-ին. Վերցված է 25. 10. 2019-ին.
  17. «Philippines' people power has been beset by disasters natural and man-made | Michael White | World news». The Guardian. 15. 11. 2013. Վերցված է 25. 10. 2019-ին.
  18. «Tears for mother of democracy». Smh.com.au. 6. 8. 2009. Վերցված է 25. 10. 2019-ին.
  19. «Acknowledging the Value of Women: - Access». Medium. 6. 3. 1957. Վերցված է 25. 10. 2019-ին.
  20. Banggollay, Melvin. «RE: CORY AQUINO, Mother of Philippine Democracy | ABS-CBN News». News.abs-cbn.com. Վերցված է 25. 10. 2019-ին.
  21. Philippinen: Aquino bei Präsidentenwahl klar in Front(չաշխատող հղում) (գերմ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Կորասոն Ակինո
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորասոն Ակինո» հոդվածին։