Jump to content

Հյուսիսային Կիպրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն
թուրք.՝ Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti
դրոշ
Դրոշ
Image
Զինանշան
Օրհներգ՝ İstiklâl Marşı[1]
դիրքը
դիրքը
ՄայրաքաղաքՆիկոսիա (Լեֆքոշա)
Ամենամեծ քաղաք Լեֆքոշա
Պետական լեզուներ թուրքերեն
Կառավարում Դաշնակցային սահմանադրական հանրապետություն
 -  Էրսին թաթար Ֆայզ Սուչուօղլու
Տարածք
 -  Ընդհանուր 3 355 կմ²  (174)
 -  Ջրային (%) 2,7
Բնակչություն
 -  2020 մարդահամարը 382.000 
Արժույթ թուրքական լիրա
Ժամային գոտի (ՀԿԺ+3)
Հեռախոսային կոդ +90 392

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, ՀԿԹՀ (թուրքերեն՝ Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti), օգտագործվում է նաև միայն Հյուսիսային Կիպրոս անվանումը (հունարեն՝ Βόρεια Κύπρος, թուրքերեն՝ Kuzey Kıbrıs), պետություն, որը զբաղեցնում է Կիպրոս կղզու հյուսիսային մասը։ 1975-1983 թվականներին կրել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Դաշնային Հանրապետություն անվանումը (թուրքերեն՝ Kuzey Kıbrıs Türk Federe Devleti)։

Որպես անկախ պետություն` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այս տարածքը: Թուրքիան զավթել և օկուպացիայի է ենթարկել Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է[2]։

ՀԿԹՀ-ը հանդիսանում է Իսլամական կոնֆերանս կազմակերպության դիտորդ անդամ։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսային Կիպրոսի քարտեզըՇրջաններԵնթաշրջաններՇրջկենտրոնԿայմակամի անունը
Image
Լեֆկոշայի շրջան   Լեֆկոշա
Değirmenlik   
Հյուսիսային ՆիկոսիաՄուսլիմ Այքըլըչ
(Müslüm Aykılıç)   
Գազիմաղուսայի շրջանՄաղուսա
Ակդողան
Գեչիթկալե
ՖամագուստաԲերան Բերտուղ
(Beran Bertuğ)
Գիրնեի շրջանԳիրնե
Չամլըբել
ԿիրենիաՍավաշ Օրակչըօղլու
(Savaş Orakçıoğlu)
Գյուզելյուրթի շրջանԳյուզելյուրթ
Լեֆկե
ՄորֆուՄենթեշ Գյունդյուզ
(Menteş Gündüz)
Իսկելեի շրջանԻսկելե
Մեհմետչիկ
Յենի Երենքյոյ
ՏրիկոմոԲյունյամին Մերհամեթսիզ
(Bünyamin Merhametsiz)
Image
Հյուսիսային Կիպրոսի քաղաքապետարաններ[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Zypern Times
  2. Rule of Law In Armed Conflicts Project - Cyprus Արխիվացված 2012-04-01 Wayback Machine Judicial Decisions of ECHR regarding occupation
  3. Software, Mor Damla Internet. «Belediyeler». Kıbrıs Türk Belediyeler Birliği (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.