Jump to content

Վեներայի ծնունդը (նկար, Բոտիչելլի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վեներայի ծնունդը (այլ կիրառումներ)
Image
Վեներայի ծնունդը
իտալ.՝ Nascita di Venere
Image
տեսակգեղանկար
նկարիչՍանդրո Բոտիչելլի[1]
տարիմոտ 1485[1]
բարձրություն172,5 սանտիմետր[1]
լայնություն278,5 սանտիմետր[1]
ուղղությունՎաղ Վերածնունդ[2]
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյութտեմպերա[1] և կտավ
գտնվում էUffizi Gallery - Room 11-12, Botticelli's, Florence, Italy?[1]
հավաքածուՈւֆֆիցի[1]
հիմնական թեմաՎեներա Անադիոմենա և birth of Aphrodite?
կայք
Ծանոթագրություններ
Image The Birth of Venus (Botticelli) Վիքիպահեստում

Վեներայի ծնունդը (իտալ.՝ Nascita di Venere), իտալական տոսկանական դպրոցի հայտնի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի նկարը։ Նկարն իրենից ներկայացնում է տեմպերայով գեղանկարչություն՝ 172,5 × 278,5 սմ չափի կտավի վրա։ Նկարը պահվում է Ուֆֆիցի պատկերասրահում՝ Ֆլորենցիա քաղաքում։

Image
Վեներա: Մի հատված նկարից

Իտալացի գեղանկարիչ Ջորջո Վազարին իր կենսագրության մեջ հիշատակում է, որ «Վեներայի ծնունդը» և «Վեներայի թագավորությունը» պահվում էին Ֆլորենցիայում գտնվող Կաստելլո պալատում, որը պատկանում էր Կոսիմո Մեդիչիին։ Նկարն ուսումնասիրող պատմաբանների մեծ մասը պնդում է, որ նկարը նկարվել է Կոսիմո Մեդիչիի համար, ով 1486 թվականին Կաստելլո պալատի տերն էր։ Լորենցո դե Պիերֆրանչեսկո Մեդիչին (Կոսիմո Մեդիչի) Ֆլորենցիայի դուքս Լորենցո Մեդիչիի ազգականն էր։ Հետագայում Լորենցոյի պալատում հայտնաբերված գեղանկարչություններից պարզ է դառնում, որ նա իր պալատում ունեցել է «Վեներայի թագավորությունը» նկարը։ Սակայն հավաստի տեղեկություններ, որ հենց նա է պատվիրել «Վեներայի ծնունդը» չկան։ Վեներայի մոդել համարվում է Պորտովեներեի Լիգուրիական ափին ծնված Սիմոնետտա Վեսպուչին։ Հնարավոր է, որ նկարն իր մեջ պարունակում է այդ մասին ակնարկը։ Ինչպես նաև պատմաբանների մի մասը պնդում է, որ Բոտիչելլին այդ նկարը նկարել է իր ժամանակակիցներից մեկի համար, իսկ Լորենցոյի պալատում այն ավելի ուշ է հայտնվել։

Այս նկարը ներկայացնում է Վեներայի (Աֆրոդիտե) ծննդյան միֆը։ Մերկ աստվածուհին ափին է մոտենում գեղեցիկ խեցու մեջ կանգնած[3]։ Նկարի ձախ մասում պատկերված է Զեփյուռը՝ արևելյան քամին իր ամուսնու հետ, ով իր հետ խեցու վրա բերում է ծաղիկներով պատված թեթև քամի։ Իսկ ծովի ափին աստվածուհուն դիմավորում է Քարիտներից մեկը։

Պատկերագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Image
Վեներայի քանդակը

Նկարում Վեներան պատկերված է հարմոնիայի և գեղեցկության կանոնին համապատասխան՝ նա հենված է մի ոտքի վրա և կոնքի գիծը թեքված է վերևից ներքև։ Նկարների հերոսներին պատկերելու այսպիսի դիրքը մշակել է դեռ Պոլիկլետոսը։ Սա համարվում է արձանների և նկարների հերոսների հունական դասական տեսք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 https://www.uffizi.it/opere/nascita-di-venere
  2. https://www.artchive.com/artwork/the-birth-of-venus-sandro-botticelli-c-1485/
  3. Nancy Steen The Charm of Old Roses. — Wellington: A. H. & A. W. Reed, 1966.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Burke, Peter, Culture and society in Renaissance Italy, London։
  • Ufizzi, Studi e Ricerche 4: La Nascita di Venere e l'Annunziazione del Botticelli ristaurate, Firenze։
  • Rose-Marie & Rainer Hagen, What Great Paintings Say, հ. 1 (Taschen)  146—151, էջեր 146—151 — 146—151 էջ, ISBN 978-3-8228-4790-9։
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներայի ծնունդը (նկար, Բոտիչելլի)» հոդվածին։