Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Քաղաքական փիլիսոփայություն կամ քաղաքական տեսություն, կառավարման փիլիսոփայական հետազոտություն, որն ուսումնասիրում է հանրային ծառայողների և ինստիտուտների միջև փոխհարաբերությունները, դրանց բնույթը, օրինականությունը և շրջանակը։ Քաղաքական փիլիսոփայության ուսումնասիրության թեմաներից են քաղաքականությունը, արդարությունը, ազատությունը, սեփականությունը, իրավունքներն ու օրենքները և իշխանության կողմից օրենքների կիրարկումը։ Այն փորձում է պատասխանել հետևյալ հարցերին՝ ինչն է իշխանությունը դարձնում օրինական, ինչ իրավունքներ և ազատություններ պետք է այն պաշտպանի, ինչ ձև այն պետք է ունենա, ինչ է օրենքը, ինչ պարտականություններ ունեն քաղաքացիները օրինական իշխանության նկատմամբ, եթե ունեն այդպիսիք, և ինչպես կարող է այն օրինական կերպով տապալվել։
Քաղաքական տեսությունը նաև անդրադառնում է ավելի լայն շրջանակի հարցերի՝ փորձելով անդրադարձ կատարել այնպիսի երևույթների քաղաքական բնույթին, ինչպիսիք են ինքնությունը, մշակույթը, ռասան, քաղաքական տնտեսությունը, քաղաքական էթիկան, մարդ-կենդանի հարաբերությունները, քաղաքական աստվածաբանություն և այլն։
Քաղաքական փիլիսոփայությունը փիլիսոփայության մի ճյուղ է, սակայն այն մեծ դեր է խաղացել նաև քաղաքագիտության մեջ, որում պատմականորեն շեշտ է դրվել ինչպես քաղաքական մտքի պատմության, այնպես էլ ժամանակակից քաղաքական տեսության վրա (նորմատիվ քաղաքական տեսությունից մինչև տարբեր քննադատական մոտեցումներ)։
Հնդկական քաղաքական փիլիսոփայությունը հնագույն ժամանակներում հստակ սահմանազատում է դրել 1) ազգի և պետության, 2) կրոնի և պետության միջև։ Հինդու պետությունների սահմանադրությունները ժամանակի ընթացքում զարգացել են և հիմնվել քաղաքական և իրավական տրակտատների և գերիշխող սոցիալական ինստիտուտների վրա։ Պետական ինստիտուտները բաժանված են եղել հետևյալ կատեգորիաների՝ կառավարման, դիվանագիտական, վարչարարական, պաշտպանական, իրավական և կարգապահական։ Մանթրանգան՝ այս պետությունների գլխավոր կառավարման մարմինը, կազմված էր թագավորից, վարչապետից, բանակի հրամանատարից, թագավորի քրմապետից։ Վարչապետը գործադիրի ղեկավարի (մահա ամատյա) հետ միասին գլխավորում էր նախարարների հանձնաժողովը։
Չանակյան մ.թ.ա. 4-րդ դարի հնդիկ քաղաքական փիլիսոփա է։ Չանակյայի հեղինակած «Արտհաշաստրա» աշխատությունը տրամադրում է քաղաքականության գիտության մասին տեղեկություններ խելացի ղեկավարի համար, քաղաքականություններ՝ միջազգային հարաբերությունների և պատերազմների համար, տեղեկություններ լրտեսական պետության համակարգի մասին, պետության հսկողության և տնտեսական կայունության մասին։ Չանակյան մեջբերում է մի շարք հեղինակությունների, այդ թվում՝ Բրուհասպատիին, Ուշանասին, Պրաչետասա Մանուին, Պարասարային և Ամբիին, իսկ ինքն իրեն ներկայացնում է որպես քաղաքական փիլիսոփաների տոհմի ժառանգ։ Քաղաքական փիլիսոփայության վերաբերյալ գոյություն ունեցող հնդկական մեկ այլ ազդեցիկ տրակտատ է Սուկրա Նետին։ Հնագույն Հնդկաստանում օրենսգրքի օրինակ է Մանուսմրտին կամ Մանուի օրենքները։ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-ամերիկյան հարվածներ Իրանին (2026) • Իրանի բողոքի ցույցեր • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • Եվրատեսիլ 2026


- մայիսի 14-ին Էվիկա Սիլինյան (լուսանկարում) հայտարարել է Լատվիայի վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին։
- MV Hondius զբոսանավում (լուսանկարում) հանտավիրուսի բռնկումը ստիպել է մնացած ուղևորների մեծ մասին կարանտինի ենթարկվել նավի վրա։
- մայիսի 7-ին Չինաստանի պաշտպանության երկու նախկին նախարարները՝ Վեյ Ֆենհեն և Լի Շանֆուն, կոռուպցիայի համար դատապարտվել են մահապատժի։
- մայիսի 4-ին Երևանում կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը անկախությունից ի վեր Հայաստանի հյուրընկալած ամենամեծ միջազգային քաղաքական իրադարձությունն էր. մասնակցում էին անդամ և գործընկեր պետությունների 48 երկրների ու կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև հրավիրյալ պատվիրակներ։
- ապրիլի 25-ին կրակոցներ են հնչել Վաշինգտոն քաղաքի Վաշինգտոն Հիլթոն հյուրանոցում անցկացվող Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի անվտանգության ստուգման գլխավոր գոտու մոտ․ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկին Մելանյա Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Կաբինետի անդամները տարհանվել են ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության կողմից:
Վերջերս մահացածներ՝ Նիկոլայ Ծատուրյան • Կոջի Սուզուկի • Վիլյամ Պետրոսյան
Գիտե՞ք, որ․․․


- ...ըստ որոշ կարծիքների՝ կոկոսից մահացությունը (նկարում պատկերված է նախազգուշական նշանը) ավելի տարածված է, քան շնաձկների հարձակումներից մահերը, և դա հանգեցրել է նրան, որ կոկոսը անվանվել է «մարդասպան միրգ»:
- ․․․շամպայնի փրփրուն հատկությունը սկզբում համարվել է գինեգործական թերություն։
- ․․․եվրոպական այս միապետի կայսրությունը տարածվում է 65.000 քմ տարածքով մի քանի հողամասերի վրա. դա կայսրություն է համադաշնության մեջ։
- ․․․Մարս մոլորակի համար ժամացույցն արդեն հորինված է։
- ․․․այս աղջկա ծնվելուց առաջ հիվանդասենյակը արտատարածքային են հայտարարել, որ նա չկորցնի միապետ դառնալու իր իրավունքը։
- ․․․նույն դիմանկարում (նկարում) նկարիչը մոդելին պատկերել է երկու անգամ՝ դիմացից և կողքից։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
| Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
| 326 876 հոդված |
718 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։



- Ֆինանսատնտեսական վիքիամիս 2026
- CEE Spring 2026
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

- 1471 թ. – ծնվել է Ալբրեխտ Դյուրերը, գերմանացի նկարիչ, Վերածննդի ժամանակաշրջանի ամենանշանավոր նկարիչներից մեկը (մահ. 1528 թ.)։
- 1502 թ. – պորտուգալացի ծովագնաց Ժուան դե Նովան հայտնաբերեց Սուրբ Հեղինեի կղզին։
- 1804 թ. – բացվեց Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատունը։
- 1904 թ. – Փարիզում ստեղծվեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան։
- 1921 թ. – ծնվել է Անդրեյ Սախարովը, ռուս գիտնական, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1989 թ.)։
- 1945 թ. – տեղի ունեցավ Հոլիվուդյան աստղեր Համֆրի Բոգարտի և Լորեն Բեքոլի հարսանիքը։
- 1967 թ. – մահացել է Բարսեղ Կանաչյանը, հայ կոմպոզիտոր, հասարակական գործիչ, Հայաստանի օրհներգի՝ «Մեր Հայրենիքի» երաժշտության հեղինակը (ծնվել է 1885 թ.)։
- 1969 թ. – մահացել է Սիմոն Վրացյանը, Հայաստանի առաջին հանրապետություն չորրորդ վարչապետ (ծնվել է 1882 թ.)։
- 2011 թ. – Իսլանդիայում գտնվող Գրիմսվոթն հրաբխի ժայթքումից ծուխը բարձրացավ մոտ 20 կմ, ինչի հետևանքով մի շարք եվրոպական ավիաընկերություններ հետաձգեցին թռիչքները։
Օրվա պատկեր

Այսօր Չեռնոգորիայի Անկախության օրն է։
Այսօր Չեռնոգորիայի Անկախության օրն է։
