Jump to content

Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Image

Քաղաքական փիլիսոփայություն կամ քաղաքական տեսություն, կառավարման փիլիսոփայական հետազոտություն, որն ուսումնասիրում է հանրային ծառայողների և ինստիտուտների միջև փոխհարաբերությունները, դրանց բնույթը, օրինականությունը և շրջանակը։ Քաղաքական փիլիսոփայության ուսումնասիրության թեմաներից են քաղաքականությունը, արդարությունը, ազատությունը, սեփականությունը, իրավունքներն ու օրենքները և իշխանության կողմից օրենքների կիրարկումը։ Այն փորձում է պատասխանել հետևյալ հարցերին՝ ինչն է իշխանությունը դարձնում օրինական, ինչ իրավունքներ և ազատություններ պետք է այն պաշտպանի, ինչ ձև այն պետք է ունենա, ինչ է օրենքը, ինչ պարտականություններ ունեն քաղաքացիները օրինական իշխանության նկատմամբ, եթե ունեն այդպիսիք, և ինչպես կարող է այն օրինական կերպով տապալվել։

Քաղաքական տեսությունը նաև անդրադառնում է ավելի լայն շրջանակի հարցերի՝ փորձելով անդրադարձ կատարել այնպիսի երևույթների քաղաքական բնույթին, ինչպիսիք են ինքնությունը, մշակույթը, ռասան, քաղաքական տնտեսությունը, քաղաքական էթիկան, մարդ-կենդանի հարաբերությունները, քաղաքական աստվածաբանություն և այլն։

Քաղաքական փիլիսոփայությունը փիլիսոփայության մի ճյուղ է, սակայն այն մեծ դեր է խաղացել նաև քաղաքագիտության մեջ, որում պատմականորեն շեշտ է դրվել ինչպես քաղաքական մտքի պատմության, այնպես էլ ժամանակակից քաղաքական տեսության վրա (նորմատիվ քաղաքական տեսությունից մինչև տարբեր քննադատական մոտեցումներ)։

Հնդկական քաղաքական փիլիսոփայությունը հնագույն ժամանակներում հստակ սահմանազատում է դրել 1) ազգի և պետության, 2) կրոնի և պետության միջև։ Հինդու պետությունների սահմանադրությունները ժամանակի ընթացքում զարգացել են և հիմնվել քաղաքական և իրավական տրակտատների և գերիշխող սոցիալական ինստիտուտների վրա։ Պետական ինստիտուտները բաժանված են եղել հետևյալ կատեգորիաների՝ կառավարման, դիվանագիտական, վարչարարական, պաշտպանական, իրավական և կարգապահական։ Մանթրանգան՝ այս պետությունների գլխավոր կառավարման մարմինը, կազմված էր թագավորից, վարչապետից, բանակի հրամանատարից, թագավորի քրմապետից։ Վարչապետը գործադիրի ղեկավարի (մահա ամատյա) հետ միասին գլխավորում էր նախարարների հանձնաժողովը։

Չանակյան մ.թ.ա. 4-րդ դարի հնդիկ քաղաքական փիլիսոփա է։ Չանակյայի հեղինակած «Արտհաշաստրա» աշխատությունը տրամադրում է քաղաքականության գիտության մասին տեղեկություններ խելացի ղեկավարի համար, քաղաքականություններ՝ միջազգային հարաբերությունների և պատերազմների համար, տեղեկություններ լրտեսական պետության համակարգի մասին, պետության հսկողության և տնտեսական կայունության մասին։ Չանակյան մեջբերում է մի շարք հեղինակությունների, այդ թվում՝ Բրուհասպատիին, Ուշանասին, Պրաչետասա Մանուին, Պարասարային և Ամբիին, իսկ ինքն իրեն ներկայացնում է որպես քաղաքական փիլիսոփաների տոհմի ժառանգ։ Քաղաքական փիլիսոփայության վերաբերյալ գոյություն ունեցող հնդկական մեկ այլ ազդեցիկ տրակտատ է Սուկրա Նետին։ Հնագույն Հնդկաստանում օրենսգրքի օրինակ է Մանուսմրտին կամ Մանուի օրենքները։ Ավելին

Նորություններ

Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-ամերիկյան հարվածներ Իրանին (2026)  Իրանի բողոքի ցույցեր  Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա  Եվրատեսիլ 2026

Image
Image

Վերջերս մահացածներ՝ Նիկոլայ Ծատուրյան  Կոջի Սուզուկի  Վիլյամ Պետրոսյան

Գիտե՞ք, որ․․․

Image
Image


Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
326 702
հոդված
699
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


ImageՄասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Image
Image
Image


Այս օրը պատմության մեջ

Նշվում է Թանգարանների միջազգային օրը։

Վիլյամ Սարոյան
Վիլյամ Սարոյան


Օրվա պատկեր

Սկուոլ-Մոտտա Նալունս, Մոտտա Նալունսից բացվող համայնապատկերը:
Սկուոլ-Մոտտա Նալունս, Մոտտա Նալունսից բացվող համայնապատկերը:

Սկուոլ-Մոտտա Նալունս, Մոտտա Նալունսից բացվող համայնապատկերը: