Քէպէք
| |||||
|
| |||||
| Երկիր | Կաղապար:Դրօշաւորում/Գանատա | ||||
| Կարգավիճակ | Գանատայի նահանգ եւ Գանատայի վարչական շրջան | ||||
| Կը մտնէ | Քանատա | ||||
| Վարչական կեդրոն | Քեպէգ քաղաք | ||||
| Ամենաբարձր կետ | Mount Caubvick? | ||||
| օրէնսդրական մարմին | Legislature of Quebec? | ||||
| ՀՆԱ | 319348 (2-րդ) | ||||
| Հիմնական լեզու | ֆրանսերեն | ||||
| պաշտօնական լեզուներ | Ֆրանսերէն[3] | ||||
| Բնակչութիւն | 8 501 833 մարդ (2021)[4] | ||||
| Խտութիւն | ( 6-րդ տեղ) | ||||
| Տարածք | 1667441 (1-ին տեղ) | ||||
|
| |||||
| Հիմնադրուած է | 1 Յուլիս 1867 թ. | ||||
| Կը սահմանակցի | Նոր Հեմփշայր, Մեն?, Նիւ Պրանսուիք, Նիւֆաունտլենտ եւ Լապրատոր, Նիւ Եորք, Վերմոնթ, Օնթարիօ և Նունավութ? | ||||
| Ժամային գօտի | Հիւսիս-ամերիկեան ժամային գօտի, UTC-4? և UTC−4? | ||||
| Յապաւում | Que., Qc և QC | ||||
| Փոխարինեց | Canada East?, Ungava District? և Գանատայի նահանգ | ||||
| ISO 3166-2 կոտ | CA-QC | ||||
| Թղթատարական ցուցիչներ | G, H և J | ||||
| անուանուած է | Քեպէգ | ||||
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 701: assign to undeclared variable 'coord_mod'. | |||||
| quebec.ca(ֆր.) | |||||
Քէպէք (անգլերէն՝ Quebec, ֆրանսերէն՝ Québec ՄՀԼ(ֆր.)։ [ke.bɛk]), Գանատայի 10 նահանգներէն մէկը։ Տարածութեամբ Քանատայի ամէնամեծ նահանգն է։ Կը գտնուի Կեդրոնական Քանատայի մէջ եւ երկրին միակ նահանգն է, ուր մեծամասնութիւնը ֆրանսախօս է՝ հանդիսանալով քէպէքեան ֆրանսերէնի հայրենիքը։ Անիկա արեւմուտքէն սահմանակից է Օնթարիօ նահանգին, հիւսիս-արեւելքէն՝ Նիուֆաունտլենտ եւ Լապրատորին, հարաւ-արեւելքէն՝ Նիու Պրանզուիքին, իսկ ծովային սահման ունի Նունավութ տարածքին հետ։ Հարաւէն անիկա սահմանակից է Միացեալ Նահանգներուն։ Քէպէքն ունի շուրջ ութ միլիոն բնակչութիւն՝ ըլլալով Քանատայի երկրորդ ամէնախիտ բնակեցուած նահանգը՝ Օնթարիոյէն ետք։
Պատմական Ակնարկ[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1534-էն 1763 թուականներուն միջեւ, այժմու Քէպէքը ֆրանսական գաղութ էր եւ կը համարուէր Նոր Ֆրանսայի (Nouvelle-France) ամէնազարգացած շրջանը։ Եօթնամեայ պատերազմէն ետք, Քանատան դարձաւ բրիտանական գաղութ՝ նախ որպէս Քէպէքի նահանգ (1763–1791), ապա՝ Ստորին Քանատա (1791–1841), եւ վերջապէս՝ Քանատայի նահանգի մէկ մասը (1841–1867)՝ Ստորին Քանատայի ապստամբութեան հետեւանքով։ 1867-ին անիկա դաշնակցեցաւ Օնթարիոյի, Նովա Սքոշիայի եւ Նիու Պրանզուիքի հետ։ Մինչեւ 1960-ականներու սկիզբը, Կաթողիկէ Եկեղեցին մեծ դերակատարութիւն ունէր Քէպէքի ընկերային եւ մշակութային հաստատութիւններուն մէջ։ Սակայն, 1960-էն 1980 թուականներու «Անաղմուկ յեղափոխութիւնը» (Révolution tranquille) զօրացուց Քէպէքի կառավարութեան դերը նահանգի հանրային իշխանութեան մէջ։
Կառավարում եւ Օրէնք[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քէպէքի կառավարութիւնը կը գործէ Ուեսթմինսթըրեան դրութեամբ. անիկա թէ՛ ազատական ժողովրդավարութիւն է եւ թէ՛ սահմանադրական միապետութիւն։ Քէպէքի վարչապետը կը հանդիսանայ կառավարութեան գլուխը։ Անկախութեան շուրջ բանավէճերը միշտ կարեւոր դեր խաղցած են նահանգի քաղաքականութեան մէջ։ Քէպէքեան հասարակութեան համախմբուածութիւնն ու առանձնայատկութիւնը հիմնուած են երեք հիմնական իրաւական փաստաթուղթերու վրայ.
- Քէպէքի Մարդկային իրաւանց եւ ազատութեանց հռչակագիր,
- Ֆրանսերէն լեզուի հռչակագիր,
- Քէպէքի Քաղաքացիական օրէնսգիրք։
Ի տարբերութիւն Քանատայի միւս շրջաններուն, ուր կը տիրէ բրիտանական «ընդհանուր օրէնքի» (common law) դրութիւնը, Քէպէքի իրաւական համակարգը խառն է. մասնաւոր իրաւունքը կը գործէ քաղաքացիական օրէնքի (civil law) համակարգով, իսկ հանրային իրաւունքը՝ ընդհանուր օրէնքի համակարգով։
Տնտեսութիւն եւ Մշակոյթ[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քէպէքի տնտեսութիւնը գլխաւորաբար յենած է սպասարկման լայն հատուածին եւ բազմազան արդիւնաբերութեան վրայ։ Արտածման հիմնական բնագաւառներն են՝ օդանաւաշինութիւնը, ջրելեկտրականութիւնը, հանքարդիւնաբերութիւնը, դեղագործութիւնը, ալիումինիումը, փայտը եւ թուղթը։ Քէպէքը յայտնի է իր կաղնիի օշարակով (maple syrup), կատակերգութեան արուեստով եւ հոքէյով, որ Քանատայի ամէնասիրուած մարզաձեւերէն է։ Նահանգը նաեւ համբաւաւոր է իր ինքնատիպ մշակոյթով, որ կը դրսեւորուի գրականութեան, երաժշտութեան, շարժապատկերի, հեռուստատեսային յայտագիրներու եւ փառատօններու միջոցաւ։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յակոբ Ղ. Կրկիարեան, Նորա Մ. Յարութիւնեան (1987—1989)։ Աշխարհագրական անուններու բառարան։ Երեւան: Լոյս։ էջ II, 436
- publication Quebec
- Statcan Statistique Canada
- Le Québec statistique Archived 2020-10-21 at the Wayback Machine.
- Government of Canada
- Institut de le Québec
- 2013. Institut de la statistique du Québec (2007). "Le Québec, chiffres en main: Transport
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Le fleurdelisé: reflet de notre histoire en Amérique — Քեպէգի կառավարութիւն.
- ↑ Les symboles du Québec — Քեպէգի կառավարութիւն.
- ↑ http://arquivo.pt/wayback/20160522174754/http://www2.publicationsduquebec.gouv.qc.ca/dynamicSearch/telecharge.php?type=2&file=/C_11/C11.html
- ↑ Կանադայի մարդահամար (2021)
- ↑ (անգլերեն) Quebec, 2026-04-16, https://en.wikipedia.org/w/index.php?title=Quebec&oldid=1349142630, վերցված է 2026-04-18
- ↑ (անգլերեն) Quebec, 2026-04-16, https://en.wikipedia.org/w/index.php?title=Quebec&oldid=1349142630, վերցված է 2026-04-18
- ↑ (անգլերեն) Quebec, 2026-04-16, https://en.wikipedia.org/w/index.php?title=Quebec&oldid=1349142630, վերցված է 2026-04-18
