.мкд
| .мкд | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 2013 |
| Գրանցող | MARnet, Հյուսիսային Մակեդոնիայի ակադեմիական հետազոտական ցանց |
| Օպերատոր | MARnet |
| Փյունիկոդ | xn--d1alf |
| Թվաքանակ | 510[1][2] |
| Կայք | MARnet |
.мкд՝ (Punycode .xn--d1alf, Македониа), Հյուիսային Մակեդոնիայի վերին մակարդակի ազգային դոմեն է։ Ադմինիստրավորվում է «Հյուիսային Մակեդոնիայի ակադեմիական հետազոտական ցանցի» (MARnet) կողմից։ 2012 թվականի նոյեմբերին MARnet-ը հայտարարեց ազգային կիրիլյան դոմենի ստեղծման իր պլանների մասին։ Միաժամանակ գործակալությունը սկսեց հավաքագրել դոմենի անվանման մասին առաջարկներ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներից։ Հայտարարությունը արվեց 2012 թվականի նոյեմբերի 19-ին և հավաքագրումը ավարտվեց 2012 թվականի դեկտեմբերի 2-ին[3][4]։ Դեկտեմբերի 3-ին MARnet-ը ընտրեց վեց տարբերակներ (.мкд, .мак, .македонија, .рмкд, .рм and .рмак): Որպես երկրորդ փուլ, մակեդոնացիները քվեարկեցին ընտրված վեց տարբերակների օգտին, և հաղթող տարբերակը պաշտոնապես հայտարարվեց 2013 թվականի հունվարին։
Քվեարկության արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քվեարկությանը մասնակցել էին 2288 ձայն, և վեց տարբերակների օգտին քվեարկած ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝
| .мкд | 1,670 | 73 |
| .мак | 324 | 14 |
| .рм | 155 | 7 |
| .македонија | 122 | 5 |
| .рмкд | 10 | 0 |
| .рмак | 7 | 0 |
.мкд դոմենը պաշտոնապես հաստատվեց և գրանցվեց 2014 թվականի մարտի 20-ին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «регистрирани .мкд домени». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Кірыліца ў сеціве - .мкд». pl.tl.
- ↑ «МАРнет избира национален кириличен домејн за Македонија». mn.mk.
- ↑ Official webpage of MARnet
- ↑ «Македонија на интернет со кириличен домен». sitel.com.mk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.