.ai
| .ai | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1995 |
| Փյունիկոդ | ai |
| Կայք | nic.ai(անգլ.) |

.ai, Անգիլիայի՝ Կարիբյան ավազանում գտնվող Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքի վերին մակարդակի ազգային դոմեն (ccTLD)։ Մինչև 2025 թվականի հունվար այն կառավարում էր Անգիլյայի կառավարությունը։
Հայտնի դոմենային հաք է արհեստական բանականության (AI) ոլորտի հետ կապված ընկերությունների և նախագծերի համար[1][2][3]:
Google-ի գովազդային թիրախավորումը .ai դոմենը դիտարկում է որպես ընդհանուր վերին մակարդակի դոմեն (gTLD), քանի որ «օգտատերերը և կայքի սեփականատերերը հաճախ այդ դոմենն ընկալում են որպես ավելի ընդհանուր, քան որևէ երկրին առնչվող»[4]:
2021 թվականին Google-ի վերլուծաբան Գարի Իլյեսը հայտարարել է, որ «.ai» դոմենն ընդհանուր երկրի կոդով ավելացվել է վերին մակարդակի դոմենների ցանկում, ինչը նշանակում է, որ Google-նը այդ ccTLD-ից ելնելով այն այլևս չի դիտարկի որպես Անգիլյային վերաբերող դոմեն[5]:
Identity Digital ընկերությունը սկսել է կառավարել դոմենը 2025 թվականի հունվարից[5]:
Երկրորդ և երրորդ մակարդակի գրանցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանցումները off.ai, com.ai, net.ai և org.ai-ում հասանելի են ամբողջ աշխարհում առանց սահմանափակումների։ 2009 թվականի սեպտեմբերի 15-ից երկրորդ մակարդակի գրանցումները .ai-ում հասանելի են բոլորին ամբողջ աշխարհում։
Գրանցում
[խմբագրել | խմբագրել կոդը].ai դոմենների համար թույլատրված նվազագույն գրանցման ժամկետը 2-10 տարի է գրանցման և վերաձևակերպման համար, և 2 տարի՝ վերաձևակերպման համար դոմենի փոխանցման դեպքում[6]։ Identity Digital-ն այն մարմինն է, որը պատասխանատու է այս դոմենի կառավարման համար։ Գրանցումները սկսվել են 1995 թվականի փետրվարի 16-ին։ Դոմենի անվան համար օգտագործվող սիմվոլների քանակի սահմանափակումները, նվազագույնը, կազմում են 1-ից 3՝ կախված գրանցողից, և միշտ առավելագույնը՝ 63 նշան[Ն 1]։ .ai դոմենների անունների համար աջակցվող սիմվոլների հավաքածուն ներառում է A–Z, a–z, 0–9 և գծիկ։ 2022 թվականի նոյեմբերի դրությամբ .ai դոմենները չեն կարող տեղավորել IDN սիմվոլներ[8]։ Դոմեն գրանցելու համար պահանջներ չկան, ներառյալ տեղացի և օտարերկրյա քաղաքացիների համար[11]։
.ai դոմենը կարող է կասեցվել կամ չեղարկվել, եթե դոմենը ներգրավված է ապօրինի գործունեության մեջ, ինչպիսին է ապրանքային նշանների կամ հեղինակային իրավունքների խախտումը։ Օգտագործումը չպետք է խախտի Անգիլիայի օրենքները[12]։
Անգիլիան օգտագործում է Միատեսակ դոմենային անվան վեճերի կարգավորման կանոնակարգը (UDRP)։ UDRP բողոքի ներկայացումը պահանջում է օգտագործել ICANN-ի հաստատած վեճերի լուծման ծառայության մատակարարներից մեկին։ Եթե դոմենն ICANN-ի կողմից հավատարմագրված գրանցողի մոտ է, նրանք պետք է աշխատեն արբիտրի հետ։ Սովորաբար սա նշանակում է կամ ոչինչ չանել, կամ փոխանցել դոմենը։ .ai դոմենները փոխանցելի են ցանկացած ցանկալի գրանցողներին, քանի որ դոմենի գրանցումը կատարվում է՝ պահպանելով EPP-ն (Extensible Provisioning Protocol)[13]։
Նախկինում գոյություն է ունեցել whois.ai-ի վրա հիմնված ժամկետանց դոմենների հարթակ, որտեղ դրանք կարող էին ձեռք բերվել և աճուրդի հանվել յուրաքանչյուր տասը օրը մեկ՝ ստանդարտ առցանց գործընթացի միջոցով[14]։ Նմանատիպ վերջին աճուրդներն այնտեղ փակվել են 2024 թվականի դեկտեմբերին. հարթակի փակումը նախատեսված էր 2025 թվականի հունիսի 30-ին[15], բայց այն մնացել է առցանց այդ ամսաթվից հետո եկող ամիսներին[16][17][18][19]։
Գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմենների արժեքը կախված է գրանցողից․ տարեկան վճարները տատանվում են 140 ԱՄՆ դոլարից (բազային վճարը, ինչպես սահմանել է Անգիլիան) մինչև 200 դոլար[20][21]։ 2025 թվականի հուլիսի դրությամբ ամենաբարձր արժեքով .ai դոմենը չբացահայտված մեկն է, որը վաճառվել է 2023 թվականի նոյեմբերի 8-ին, Escrow.com-ում՝ 1․500․000 ԱՄՆ դոլարով, ամիսներ անց նույն գնորդին կատարված 300․000 դոլարի նախնական վաճառքից հետո[22]։ Հրապարակայնորեն բացահայտված դոմենների շարքում ամենաբարձր արժեքովը՝ fin.ai-ն, վաճառվել է 1․000․000 դոլարով 2025 թվականի մարտին[23][24]։
2017 թվականի դեկտեմբերի 16-ին .ai ռեեստրը սկսել է աջակցել Extensible Provisioning Protocol-ին (EPP) և իր բոլոր դոմենները տեղափոխել է EPP համակարգ[25][26]։ Հետևաբար՝ բազմաթիվ գրանցողներին թույլատրվել է վաճառել .ai դոմեններ։ Այդ ամսաթվից .ai ccTLD-ն նաև տարածված է դարձել արհեստական բանականության ընկերությունների և կազմակերպությունների շրջանում։ Թեև նման միտումները հիմնականում նկատվում են նոր AI-ի վրա հիմնված ընկերությունների կամ սթարթափների շրջանում, բազմաթիվ հաստատված AI և տեխնոլոգիական ընկերություններ նախընտրել են չընտրել .ai դոմեններ։ Օրինակ՝ DeepMind-ն իր դոմենը պահպանել է .com-ում, Meta-ն իր facebook.ai դոմենը վերահղել է ai.meta.com-ին[27]։
Ազդեցությունը Անգիլիայի տնտեսության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը].ai դոմեններից ստացված գրանցման վճարներն ուղղվում են Անգիլիայի կառավարության գանձապետարան։ 2018 թվականի New York Times-ի հաղորդման համաձայն՝ .ai դոմենների վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է 2,9 միլիոն դոլար[28][29]։
2023 թվականին Անգիլիայի կառավարությունը .ai դոմենների գրանցման համար հավաքված վճարներից ստացել է մոտ 32 միլիոն ԱՄՆ դոլար. այդ գումարը կազմել է տարածքի համախառն ներքին արդյունքի ավելի քան 10%-ը[30][31]։
«Արհեստական բանականության իրական զարգացմանը նախորդած տարիներին .ai դոմեններից ստացված եկամուտը կազմում էր մեր պետական եկամտի 1%-ից պակաս, 2025 թվականին այն կազմելու է մոտ 47%»,- BBC-ին տված հարցազրույցում բացատրել է Անգիլիայի ենթակառուցվածքների և հաղորդակցության նախարար Խոսե Վանթերպուլը[32]։
Ըստ Domaintechnik-ի՝ .ai դոմենների 90% վերաձևակերպման բարձր մակարդակը և 2023 թվականին գրանցված դոմենների 2025 թվականի վերաձևակերպման ալիքը խթանելու են պետական եկամուտների հերթական աճը[33]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Purnell, Newley; Olson, Parmy (2019 թ․ օգոստոսի 14). «AI Startup Boom Raises Questions of Exaggerated Tech Savvy». Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին – via www.wsj.com.
- ↑ «What's in a Name? Trends in Creating Robot and AI Company Names». Robotics Business Review. 2019 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Tung, Liam. «Why one tiny island is still a domain name giant». ZDNet.
- ↑ «Managing multi-regional and multilingual sites». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
- 1 2 Illyes, Gary. «We just added .ai to the list of generic country code top level domains». Linkedin (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ V, Sky. «.AI Domain Policies». OpenSRS Customer Support (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «OpenSRS TLD Reference Chart». Google Docs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 15-ին.
- 1 2 «GoDaddy - About .ai Domains». www.godaddy.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «.AI domain name registration». EuroDNS. Վերցված է 2025 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Mark (2024 թ․ հուլիսի 15). «About .ai Domains -». Truehost (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 15-ին.
- ↑ V, Sky. «.AI Domain Policies». OpenSRS Customer Support (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «.AI Domain». domaintyper.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Whois ai». whois.ai. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «.ai Domain Closed Auctions». auction.whois.ai (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2025 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «.ai Domain Auctions Homepage». auction.whois.ai (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2025 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «.ai Domain Auctions Homepage». auction.whois.ai (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հուլիսի 10.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Check if a website is down». OnlineOrNot (անգլերեն). 2025 թ․ հուլիսի 10.
- ↑ «.ai Domain Auctions Homepage». auction.whois.ai (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հոկտեմբերի 7.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Check website performance and response: Check host - online website monitoring». Check host (անգլերեն). 2025 թ․ հոկտեմբերի 7.
- ↑ «How Much Does a Domain Name Cost? A Full Breakdown of Domain, Hosting, and Website Fees». Unstoppable Domains (ամերիկյան անգլերեն). 2025 թ․ հունիսի 6. Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Lee, Sophia (2024 թ․ մարտի 26). «Why Are AI Domains So Expensive? The Surprising Truth § 3. Anguilla's Fixed Wholesale Price». NameHero® Blog (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2025 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Silverberg, David (2023 թ․ նոյեմբերի 8). «The race to buy AI website addresses». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Top reported .ai domain sales». cognitive.ai (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Oli, Arjun (2025 թ․ ապրիլի 3). «.ai - He possesses incredibly valuable .AI domain names». NamePros Forum (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին. «Congratulations [on] the booming sales of Fin.ai and Qwen.ai! Fin.ai reached an impressive $1 million sale[.]»
- ↑ «EPP FAQ». whois.ai. Question 25: "The Dec 16, 2017 registration date seems wrong". Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 30-ին. «When domains were loaded onto epp.whois.ai on Dec 16, 2017 the new system took that as the birthday for all the domains. […] The expiration dates were correctly handled during the migration[.]»
- ↑ Baidu Online Network Technology (Beijing) Co., Ltd. v. Forgetmyface / 盛军强 (Junqiang Sheng a/k/a Johnny Sheng) and 吴比 (Wubi), ADMINISTRATIVE PANEL DECISION Case No. DAI2023-0050, page 2, note 1 (World Intellectual Property Organization 8 February 2024) ("The Panel notes that there was a technical migration of domain names within the [.ai registry] to a system using the Extensible Provisioning Protocol (“EPP”). As a result, the registration date for a particular domain name in the “.ai” ccTLD, reflected in WhoIs records around December 16, 2017, may not be accurate.").
- ↑ Chawla, Vishal (2020 թ․ մարտի 8). «Is .AI Domain Name Extension Any Valuable For AI Startups Or Just A Marketing Ploy?». Analytics India Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Lohr, Steve (2020 թ․ փետրվարի 4). «Tropical Breezes, Pristine Beaches and a Domain Name to Die For». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Lohr, Steve (2020 թ․ փետրվարի 4). «Anguilla, with its domain name, cashes in on a quirky trend». chicagotribune.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Collins, Barry. «The Tiny Caribbean Island That's Making A Fortune From AI». Forbes (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.
- ↑ «AI boom makes millions for unlikely industry player, Anguilla». The Straits Times (անգլերեն). 2024 թ․ մարտի 24. ISSN 0585-3923. Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.
- ↑ «.ai to generate nearly half of Anguilla's revenue this year, tech minister tells BBC». Anguilla Focus. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «How AI Is Making the Caribbean Island of Anguilla Rich» (PDF). Domaintechnik. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 30-ին.