.lt
| .lt | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն և վերին մակարդակի դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | հունիսի 3, 1992 |
| Փյունիկոդ | lt |
| Կայք | domreg.lt |
.lt, Լիտվայի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Կառավարվում է Կաունասի տեխնոլոգիական համալսարանի կողմից[1]: Գործարկվել է 1992 թվականի հունիսի 3-ից, այն բանից հետո, երբ Օսլոյի համալսարանից դիմել են Նորվեգիայի կառավարությանը՝ Լիտվայի համար ինտերնետային ccTLD՝ վերին մակարդակի ազգային դոմեյն ստեղծելու խնդրանքով: Դոմեյնային անունների գրանցումն սկզբնական շրջանում սահմանափակվել է ակադեմիական համայնքով, պետական հաստատություններով ու ընկերություններով: Ընդ որում՝ երկրորդ մակարդակի առաջին դոմեյնները՝ mii.lt-ն, ktu.lt-ն և vu.lt-ն, գրանցվել են 1993 թվականին: 1994 թվականին .lt ccTLD-ի կառավարումը Օսլոյի համալսարանից փոխանցվել է Կաունասի տեխնոլոգիական համալսարանին[2][3]: 2022 թվականի դեկտեմբերի 17-ի տվյալներով գրանցված դոմեյնների թվաքանակը կազմել է 226.379[4]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Delegation Record for .LT» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Nacionaliniam .lt domenui – 30 metų». LRT. 2022 թ․ հուլիսի 1. Վերցված է 2022 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ LT domenas: 30 raidos metų. Kaunas University of Technology. 2022-06-03. PDF
- ↑ «.lt domeno statistika». DOMREG.lt. 2022 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.lt» հոդվածին։ |