ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են ընդամենը 6 դիմում ու գրություն․ ԿԸՀ նախագահ

Image Image

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ստացվել է 6 դիմում և գրություն։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36 հանձնաժողովներում, ստացվել է ընդհանուր առմամբ 6 դիմում և գրություն, որոնցից մեկը եղել է տեղեկատվության հարցում։

Հովակիմյանի փոխանցմամբ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները բարձրացված հարցերին տվել են օպերատիվ լուծում՝ այդ մասին տեղեկացնելով դիմումատուներին։ Մեկ դիմումի վերաբերյալ կայացվել է որոշում, որը վարչական կամ դատական կարգով չի բողոքարկվել։

ԿԸՀ նախագահը նաև նշել է, որ հոկտեմբերի 24-ին 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից որևէ մեկը դիմում կամ գրություն չի ստացել։

Իրավաբան.net
Image
Image

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել