Ըստ մեղադրանքի՝ քաղաքացին խուսափել է զորակոչից՝ չներկայանալով բժշկական հետազոտության

Image Image

2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով գործ է ստացվել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Ըստ մեղադրանքի՝ զորակոչիկը լրացուցիչ բժշկական հետազոտությունների ուղեգրվելուց հետո չի ներկայացել բժշկական կենտրոն։ Գործը դատարան է ստացվել 2026 թվականի հոկտեմբերի 22-ին և մակագրվել է դատավոր Արշակ  Հարությունյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Մեղադրական եզրակացություն

Վ․Ն․-ին մեղադրանքի է առաջադրվել այն հանցանքի կատարման համար, որ նա հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանումում (ներկայումս’ ՀՀ ՊՆ ՀԶԿ Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատ), ենթակա է եղել զորակոչման 2023 թվականի ձմեռային զորակոչին, որի ընթացքում անցել է բժշկական հանձնաժողով և ներկայացվել կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին և ուղեգրվել լրացուցիչ հետազոտությունների, սակայն մինչև զորակոչի ավարտը, չի ներկայացել ուղեգրված բժշկական կենտրոն՝ բժշկական հետազոտման, այդ կերպ խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ խուսափել է հայտարարված պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում:

Վ․Ն․-ին մեղադրանքի է առաջադրվել ՀՀ ՔՕ 461-րդ հոդվածի 1-ին մասով։

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net
Image
Image

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել